Ապագա սկեսուրս հագել է հարսանեկան զգեստս ու պատահաբար պատռել այն…Զարմանալի դեպք է տեղի ունեցել Անգլիայում, ու
պատմությունը տպագրվել է ամսագրերից մեկում:Մի աղջիկ, ով չի ցանկացել նշել իր անունը, պատմել է, որ միշտ զգացել է սկեսուրի
վատ վերաբերմունքն իր հանդեպ, սակայն այդ դեպքը նրան, միևնույնն է, շոկի է ենթարկել:

Սկեսուրն անդադար բողոքում էր որդուն, որ ապագա հարսը շատ է գումար ծախսում, չի մտածում ընտանեկան բյուջեի մասին, ու
ընտրել է ամենաթանկ մատանին ու հարսանեկան զգեստը:Հարսանիքից 3 օր առաջ սկեսուրը որոշել է այցելել հարսին, որ հետաքր-
քրվի, արդյո՞ք օգնության կարիք չունի կամ որևէ մի բանի պակաս: Սակայն այդ պահին երիտասարդները պատրաստվում էին խա-
նութ գնալ, ու կնոջը խնդրեցին, որ նա կես ժամ միայնակ մնա տանը, մինչ իրենք կվերադառնան:

Ու երբ եկել են տուն, ականատես են եղել, թե ինչպես է սկեսուրը մի կերպ խցկվել հարսի զգեստի մեջ… Իսկական մղձավանջ ցան-
կացած հարսիկի համար…Ու երբ փորձել է հանել զգեստը, պատահաբար պատռել է այն…
Հարսը մի կերպ է զսպել իրեն, որ չարտասվի ու մտքին եկածն ասի սիրելիի մորը: Ու դրա ժամանակն էլ չուներ, քանի որ պետք էր
մտածել զգեստը փրկելու մասին:

Ինչպես տեղեկացրել է պատմության հերոսուհին, սկեսուրը անգամ ներողություն չի խնդրել: Ավելին, քմծիծաղով ասել է.
—Սա էլ քո թանկարժեք զգեստը… Ինչ կարիք կար այդքան գումար ծախսելու, եթե անորակ է:
Ու հիմա աղջիկը չգիտի, թե հետագայում ինչպես կդասավորվեն իրենց հարաբերությունները:
Իսկ դուք ի՞նչ կանեիք հարսի փոխարեն:
