Աշխատում եմ մթերային խանութում․ Վերջերս մեր մոտ էր եկել, մի տատիկ ու հարցնում էր, թե․․․Նման մարդկանց շնորհիվ համոզ-
վում եմ, որ աշխարհը դեռ կործանված չէ։Աշխատում եմ փոքր սուպերմարկետում։ Մեզ մոտ տարբեր մարդիկ են գալիս, բայց օրեր
առաջ տեսա մի տատիկի, ում արարքը ինձ համար շատ տպավորիչ էր։ Ամեն ինչ սովորականի պես էր, երբ նա մտավ ներս ու սկսեց
անհանգիստ մոտենալ դրամարկղերին․

-Ներեցեք, ի՞նչ անեմ չվճարած կաթի հետ։
-Այնքան էլ չհասկացա, թե ինչ եք ուզում, — առաջինը ես արձագանքեցի։
-Երեկ մտել էի այստեղ, միայն մի շշով կաթ էի վերցրել։ Ընկել էի մտքերով ու պատահաբար դուրս եկել։ Միայն երեկոյան հիշեցի, որ
չեմ վճարել։

-Հա, խնդիր չկա։ Դուք ասեք, թե որ կաթից էիք վերցրել, մենք ներսից կվերցնենք ու դա կանցկացնենք, իսկ դուք ուղղակի կվճարեք։
-Հավատում եք չէ՞, ես իսկապես չէի ուզում գողանալ․․․ Վայ, ինչ ամոթ է․․․ Երբեք նման բան չեմ արել։
-Չէ, ինչ եք ասում, ամոթ չէ, դուք ազնիվ մարդ եք։ Մարդկանց մեծամասնությունը հետ չէր գա, չէր վճարի, եթե միևնույնն է, արդեն
տարել են։ Իսկ դուք ինքնակամ եկել եք, մենք չէինք էլ նկատի։

-Չէ, ինչ եք ասում, ես չէի կարողանա այդպես ապրել։ Ես ամեն օր գալիս եմ ձեր խանութ, ինչ խղճով կմտնեի, ինչ երեսով կխոսեի
ձեզ հետ։
Իմ աշխատանքը գլամուրային չէ, թրենդային չէ, ինչպես հիմա են ասում, բայց նման մարդկանց շնորհիվ ես համոզվում եմ, որ մեր
աշխարհը կործանված չէ։
