Այս 33 տարեկան կնոջը գնդակահարել է իր իսկ սիրեցյալը․Մահանալուց վայրկյաններ առաջ նա հասցրել է միայն անել ՍԱ․․․Մայրա-
կան սերը սահմաններ չունի։Մայրը երեխային գրկած փորձելով պաշտ պանվել հարբած զուգընկերոջից, ձեռքն է առել բեյսբոլի զար-
կիչը, սակայն նույն պահին տղամ արդը ճանկել է մյուս զարկիչն ու մի քանի ուժեղ հարված հասցրել Ջեսիկային։

Ենթադրաբար, զարկիչի հարվածներից մեկը դիպել է նաև երեխային, որը գանգուղեղային վնասվածք է ստացել և ներկայումս բուժ-
վում է հիվանդանոցում։Ջեսիկան երեխայի հետ փակվել է լոգասենյակում, բայց Դևիսը կոտրել է դուռն ու հրացանով կրակել ընկե-
րուհու գլխին։ Հատակին փռվելու պահին մահացու վիրավոր մայրը դեռ ամուր գրկած է եղել իր փոքրիկ Քոլբիին, և հոգեվարքի գա-
լարումները չեն խանգարել նրան ընկնել այնպես, որ երեխային չգցի լոգասենյակի հատակին՝ միաժամանակ պաշտպանելով նրան
սեփական մարմնով։
Ջեսիկայի մայրը՝ Թերեզ Լոնիելլոն, դստերը պահապան հրաշտակ է համարում․ «Ուղեղումդ չի տեղավորվում՝ ինչպես է նրան հա-
ջողվել ընկնել բոլորովին ուրիշ կողմի վրա։ Իր մարմինն ուղղել է հատուկ անկյան վրա, որ փրկի երեխայի կյանքը՝ այդ պահին ամեն-
ևին չմտածելով իր մասին»։Զարհուրելի ոճրագործությունց հետո Դևիսը լքել է լոգասենյակն ու ինքնասպան եղել։ Փոքրիկ Քոլբիին
ոստիկանությունը գտել է լոգասենյակում՝ պատահարից 13 ժամ հետո։

Քոլբիի տատիկը հույս ունի, որ թոռնուհուն շուտով դուրս կգրեն հիվանդանոցից լիովին ապաքինված, քանի որ հիմա երեխան ան-
համեմատ լավ է զգում։ Քոլբին նաև 15-ամյա քույր ունի, որը շատ ցավագին էր ընդունել ողբերգական իրադարձությունները։ Ջեսի-
կայի հարազատներն ու ընկերները հիմնադրամ են բացել, որի միջոցներով ծածկել են խիզախ մոր հուղարկավորության ծախսերը,
միաժամանակ ապահովելով որբացած քույրերին։ Վեց օրվա ընթացքում երկրի տարբեր ծայրերից Ջեսիկայի որբերի համար հավա-
քել է ավելի քան 20 հազար դոլար։
