Այս 17-ամյա երիտասարդ աղջկան դատարանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման․Նրա արարքն ուղղակի աններելի է։ Մի-
շել Քարթերն ստիպված կլինի 20 տարի բանտում անցկացնել,եթե մեղադրողներին հաջողվի ապացուցել,որ նա համոզել է ընկերոջը՝
Քոնրադ Ռոյին, վերջ տալ կյանքին։
2014 թվականի ամառային մի օր Քոնրադ Ռոյն ընկերուհուց՝ 17-ամյա Միշել Քարթերից, հետևյալ բովանդակությամբ հաղորդագրու-
թյուն է ստացել.
–Ես մտածում էի, թե դու ուզում էիր անել դա. ճիշտ ժամանակն է անելու դա հիմա, ու դու պատրաստ ես… պարզապես արա դա, սի-
րելիս։

Այսպես նա համոզում էր 18-ամյա ընկերոջը ինքնասպան լինել։ Ու նա սպանեց ինքն իրեն։Քարթերի այս արարքը, անխոս, արդարա-
ցում չունի ու սխալ է, բայց արդյո՞ք դա օրենքի խախտում է՝ այս շա բաթ կորոշի դատարանը։ Այժմ ար դեն 20 տարեկան Քարթերը
մեղադրվում է դիտավորյալ սպանության մեջ։ Մեղադրական դատավճռի դեպքում Քարթերը կդատապարտվի 20 տարվա ազատա-
զրկման։
Չնայած ինքնասպանո ւթյանն աջակցելու համար Մասսաչուսեթսում պատասխանատվո ւթյուն չի նախատեսվում, բայց Քարթերն
այն աստիճանի է ներգրավված դրա մեջ, որ ենթադրվում է, որ նա ոչ միայն օգնել է Ռոյին ինքնասպան լինել, այլև դրդել է նրան դա
անելուն։
Դպրոցական այս զույգը հարյուրավոր հաղորդագրություններ է փոխանակել Ռոյի վերջին օրվանից առաջ ու ևս մի քանի տասնյակ
հաղորդագրություն՝ մինչև առավոտ՝ նրա մահը։Քարթերը գրել է.
–Դու վերջապես երջանիկ կլինես դրախտում։ Այլևս ոչ մի ցավ։ Բնական է, որ վախենում ես, բան չկա։ Նկատի ունեմ՝ դու մահվան
շեմին ես։

Երբ Ռոյը կարծես ուզում էր հետ կանգնել այդ ծրագրից, ընկերուհին ճնշում էր նրան։
–Ուրեմն՝ չե՞ս ուզում դա անել։ Այնքան շփոթված եմ. կարծում էի՝ դու պատրաստ ես ու տրամադրված։
Նա Քարթերին գրել էր, որ ուզում է քնել։ Առավոտ շուտ էր։
–Պարզապես կայանիր մեքենադ, նստիր այնտեղ, ու ընդամենը 20 րոպե կտևի. մեծ բան չէ։
Վերջապես Ռոյը գնում է ավտոկայանատեղի ու ածխածնի օքսիդ լցնում մեքենայի մեջ։ Մի պահ, սակայն, նա վախենում է, դուրս գա-
լիս մեքենայից ու զանգում Քարթերին։ Իսկ նա ընկերոջը հրամայում է վերադառնալ մեքենա ու հետո, ինչպես մեղադրողներն են ա-
սում, Քարթերը լսել է՝ ինչպես է ընկերը 20 րոպե բղավում ցավից ու մահանում։
Մեղադրողներն այն վարկածն են առաջ քաշում, որ նա պարզապես օգտագործել է Քոնրադին,ով գնացել է մեկ ուրիշ դպրոց՝ նրա ըն-
կերների ուշադրո ւթյունը գրավելու համար։ Քարթերը վախեցել է, որ եթե Ռոյն ինքնա սպան չլինի, ինքն ընկերների մոտ ստախոս
դուրս կգա։
Պաշտպանության կողմն էլ այն վարկածն է առաջարկում, որ Ռոյը դեպրեսիվ վիճակում է եղել ու նախկինում էլի է ինքնասպանութ-
յան փորձ արել, ու Քարթերն իրենց հարաբերությունների սկզբում պարզապես փորձել է համոզել նրան օգնություն ստանալ։ Քարթե-
րի դատապաշտպանն ասում է, որ սա ինքնասպանություն է, ոչ թե սպանություն։Պաշտպանության կողմը շարունակ պնդում է, որ
Քարթերը չի կարող սպանած լինել Ռոյին. նա 30 մղոն այն կողմ է եղել։ Ռոյի մահից հետո Քարթերը հաղորդագրություն է ուղարկել
նրա մայրիկին՝ Լին Ռոյին՝ գրելով.

–Ես սիրում էի նրան, Լին։ Գիտեմ՝ երիտասարդ եմ, բայց ես իմ կյանքի մնացած մասը նրա հետ պետք է անցկացնեմ։
Մեր օրերում, երբ դեմ առ դեմ շփմանը փոխարինելու է եկել օնլայն հարթակում հաղորդագրո ւթյուններ փոխանակելը, անհատների
վրա այս հաղորդագրություններն ազդում են այնքան, որքան նրա ֆիզիկական ներկայությունը։ Հաղորդագրություններն էական դեր
են խաղացել այս գործում՝ հաշվի առնելով նաև, որ Քարթերն ու Քոնրադն իրենց հարաբերությունների ընթացքում ընդամենը 3 ան-
գամ են հանդիպել։
