Այս քաղաքի ամեն քարի, ամեն թփի տակ ոսկի են գտնում, բայց տեղի բնակիչներին երջանիկ չի դարձնում․․․Ահա, թե ինչու։ Ամուրի մարզում կա մի հետաքրքիր քաղաք, որը կոչվում է Զեա: Այստեղ ոսկին բառացիորեն ամենուր է: Այն կարելի է գտնել գետի ափերին, թփուտի տակ և ուղղակի փողոցում։ Բայց, ինչպես գիտենք, հրաշքներ միայն հեքիաթներում են լինում։

2016-ին 35-ամյա քաղաքի բնակիչներից մի կին՝ Մարինա Մոսկալեւան մայրուղու եզրին գտել էր 24 ոսկե ձուլա-կտոր: Դրանց ընդհանուր արժեքը գրեթե քսան միլիոն ռուբլի էր: Բայց հաջողակ կինը չկարողացավ այդպես էլ ստանալ այդ գումարը: Կինը կալանավորվեց: Իր անհավանական գտածոյի համար կինը երկու տարվա պայմա-նական պատժի ենթարկվեց և երկու հարյուր հազար ռուբլի տուգանք վճարեց:
Մի քանի ամիս անց բախտը ժպտաց 45-ամյա Ալեքսեյ Եգորովին: Նա սիրում էր թափառել շրջակա անտառնե-րով և լուսանկարել բնությունը: Եվ զբոսանքներից մեկի ժամանակ տղամարդը գտավ մի կապոց `երկուսուկես կիլոգրամ ոսկով: Ալեքսեյը կարող էր հինգ միլիոն ռուբլի ստանալ դրա դիմաց, բայց բախտը նրան չժպտաց։ Նա նույնպես կալանավորվեց։ Ինչպես ասում են տեղացիները, Զեա քաղաքում ոսկի գտնելը սովորական բան է:

Ավելի հեշտ է, քան հաց գնալը,բայց քչերի բախտն է բերում այն իրացնել և դրա դիմաց գումար ստանալ։ Ամբողջ ընտանիքներն ապրում են ապօրինի ոսկու արդյունահանմամբ ստացված գումարով:Օրինակ՝Իրկուտսկում տա-րեկան արդյունահանվում է տասնվեց տոննա ոսկի:
Մոտավորապես նույնքան էլ յուրացվում է անլեգալ ճանապարհով։Ամենից հաճախ նրանք տղամարդիկ են: Բայց երբեմն կանայք կան: Նրանք վտա նգում են իրենց կյանքը, երբեմն նույնիսկ մա հանում են, բայց հեշտ հարստա-նալու մոլուցքը շատերին է ստիպում ռի սկի դիմել։ Իրականում ոսկու ապօրինի արդյունահանումը հանցագոր-ծություն է: Միգուցե ժամանակի ընթացքում ընդունվի մի օրենք, որը կփոխի դա: Բայց դեռ արգելված է։

Զեա քաղաքը դանդաղ մարում է: Այստեղ ոսկի կարելի է գտնել ամեն աքայլափոխին, բայց մարդիկ լքում են քա-ղաքը՝ օտար վայրերում իրենց օրվա հացը վաստակելու համար և շատերն այլևս երբեք չեն վերադառնում այն-տեղ:
