Մինչ սովորական հակաբիոտիկները ապագովազդի են ենթարկվում, քանի որ բազմաթիվ կողմնակի ազդեցութ-յուններ ունեն, բնական միջոցները, ինչպես մեղրն ու քրքումը, շատ օգտակար են և կարողանում են հակաբի-ոտիկների ազդեցություն թողնել։
Մեղրի և քրքումի համադրությունը թանկարժեք բնական միջոց է բազմաթիվ հիվանդությունների դեմ, այդ թը-վում ստամոքսի խանգարման, մրսածության, գրիպի, ասթմայի, հիպերտոնիայի, բարձր արյան ճնշման, շաքա-րախտի, արթրիտի, ընկճախտի, սրտի հիվանդությունների, վերքերի և այրվածքների, էկզեմաների, փսորիազի և ակնեի դեմ։
Քրքումի և մեղրի համադրությունը ուժեղացնում է դրանց հակամանրէային ակտիվությունը։ Դրանք միասին կարող են գործել տարբեր մանրէային և սնկային շտամմերի դեմ։

Անհրաժեշտ բաղադրիչներ
1․ 1 թ.գ. բուժիչ որակի մանրացված քրքում
2․ ¼ բաժակ մեղր
3․ 2 կաթիլ լիմոնի եթերայուղ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
Բաղադրիչները խառնեք և փակեք կափարիչով։Պահեք խառնուրդը սենյակային ջերմաստիճանի տակ և օգտա-գործելուց առաջ ամեն անգամ խառնեք։ Գրիպի և մրսածության դեմ պայքարելու համար կես գդալ ընդունել այս խառնուրդից օրական մի քանի անգամ։
Եղեք առողջ
