Ինչպես գիտեք, թթվածինը և սնուցիչները արյան անոթների միջոցով առաքվում են ուղեղին և բոլոր օրգաններին: Այնուամենայնիվ, տարիքի հետ մեկտեղ արյան անոթները կորցնում են իրենց առաձգականությունը, և անոթների պատերը աղտոտվում են խոլեստերինի թիթեղներով, ինչը հանգեցնում է գլխացավերի, ճնշման բարձրացման, թարախակալման և քրոնիկ հոգնածության:
Որպեսզի չզարգանա աթերոսկլերոզ, անհրաժեշտ է անոթները մաքրել պրոֆիլակտիկ նպատակներով` գոնե տարին մեկ անգամ: Առաջարկվում ենք Ձեզ այս ժողովրդական միջոցները, որոց շնորհիվ դուք կլինեք ավելի առողջ:

1. Անհրաժեշտ է.
- ընկույզ -5 հատ,
- մեղր — 1 ճ.գ.,
- դարչին մեկ պտղունց,
- չորացրած կոճապղպեղ։
Բոլոր բաղադրիչները լավ խառնել, և մեկ օր թողնել սառնարանում, որպեսզի թրմվի։ Օգտագործեք ուտելուց կես ժամ առաջ` օրվա մեջ 3 անգամ։
2. Անհրաժեշտ է.
- 1/3 բաժակ սոխի հյութը,
- մեկ բաժակ մեղր։
Անհրաժեշտ է լուծույթն ընդունել մեկ թեյի գդալ` ուտելուց կես ժամ առաջ, օրվա ընթացքում 3 անգամ: Արյան անոթները մաքրելուց բացի, այն օգնում է բարձրացնել իմունիտետը և օգտագործվում է նաև մրսածության կանխարգելման համար:
3 Նռան հյութ
Նռան հյութը խմեք օրը 2 անգամ նախաճաշից կամ ճաշից կես ժամ առաջ: Դուք կարող եք այն փոխարինել նաև խնձորի կամ գազար հյութով:
