Իսկական քյաբաբի ֆարշը պետք է այնպիսին լինի, որ շշի վրայից չընկնի, լինի փքուն և արտակարգ համեղ։ Ինձ քյաբաբի ֆարշի բաղադրատոմսն այսօր ասաց իմ ծանոթ մանղալչիներից մեկը, որը սիրով կներկայացնեմ ձեզ։

Բաղադրամասեր
- 1 կգ տավարի մսին՝
- 200 գրամ սալ,
- 280 գրամ գլուխ սոխ,
- 300 գրամ հավի բուդ,
- 1 թեյի գդալ սոդա,
- 5-6 թեյի գդալ կիտրոնի հյութ,
- Աղ ՝ ըստ ճաշակի,
- 100-150 մլ ջուր,
- Կարմիր քաղցր աղացած պղպեղ ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Տավարի միսը, սալը, հավի միսը 2 անգամ աղացեք։
- Այնուհետև աղացեք սոխի հետ և ավելացրեք մնացած բոլոր համեմունքները։
- Լավ տրորեք։
- Թողեք՝ սառնարանում մի փոքր սառչի և վերջ, քյաբաբի ֆարշը պատրաստ է։
