Այսօր ընդմիջմանը որոշեցի մի քիչ զբոսնել ու մոտակա խանութից ուտելու բան գնել․․․Այգում կատարվածը հոգիս տակնուվրա արեց
Աշխատավայրում ընդմիջման ժամանակ հաճախ եմ դուրս գալիս զբոսնելու։ Իմ ազատ 1 ժամը նախընտրում եմ անցկացնել դրսում,
մաքուր օդին, այլ ոչ թե գործարանի ճաշարանում։Մտա մոտակա այգին և որոշեցի պուլպուլակից ջուր խմել։ Անցնելով նստարաննե-
րի կողքով՝ նկատեցի մի պապիկի․ նստած արտասվում էր։ Հարցրեցի․

-Ձեզ օգնե՞մ ինչ-որ բանով։ Ի՞նչ է պատահել։
-Չեմ հիշում, որտեղ եմ ապրում։ Կորել եմ, չգիտեմ, ինչպես հասնեմ տուն։
Նա անդադար նույն բանն էր կրկնում, և ես հասկացա, որ չափազանց շփոթված վիճակում է։ Լավ է, որ ձեռքին կախազարդ նկատե-
ցի, վրան էլ գրված էր հեռախոսահամար։ Զանգեցի նշված համարով, մի տղամարդ պատասխանեց, ասաց, որ շուտով կգա։ Ես մնա-
ցի պապիկի հետ, փորձում էի հանգստացնել նրան։Երբ նա մի քիչ ուշքի եկավ, սկսեց խոսել իր մասին։ Նրա պատմածն ինձ ուղղակի
ցնցեց։

Նա միայնակ է ապրում, ունի ամուսնացած որդի, երեք մեծահասակ թոռ, ովքեր արդեն ունեն իրենց ընտանիքները։ Պապիկը միայն
որդու անունն էր հիշում, բայց մտաբերեց, որ հենց հարսն է ի սկզբանե դեմ եղել,որ իրենք միասին ապրեն։15 րոպե անց մոտ 50 տա-
րեկան տղամարդ եկավ՝ թանկարժեք մեքենայով, կարգին հագնված։ Շնորհակալություն հայտնեց և տարավ պապիկին։
Ամբողջ օրը մտածում էի խեղճ մարդու մասին։ Որոշել եմ վաղը զանգել այն համարով և իմանալ պապիկի հասցեն, հնարավորության
դեպքում երբեմն կայցելեմ նրան։
