Այսօր առավոտյան արթնացա հեռախոսազանգից…Անծանոթ մի կին էր, հարցնում էր, թե ես ով եմ։Պատասխանեցի, և զրուցակցիս
առաջին հարցն էր «Ո՞վ ես դու», ինչին ես, բնակա նաբար, պատա սխանեցի.
-Իսկ դու ո՞վ ես:
Ի պատաս խան դրան, իմ մասին հետաքրքիր շատ բան իմացա, իսկ վերջում էլ ստացա ամենաանսպասելի հարցը.

-Ինչու՞ ես զանգում ամուսնուս:
Ես արդեն լիարժեք արթնացա և հարցրեցի.
-Ի՞նչ ամուսին:
-Իմ ամուսնուն, Կարենին:
-Բայց Կարենը իմ ամուսինն է:
Եվ ինձ վրա այնպիսի անեծքներ թափվեցին, որ ես չէի կարողա նում գոնե մի բառ ասել: Մենք էլի 5 րոպե անիծեցինք միմյանց, մինչև
ինձ և հակա ռակորդիս մոտ հիստերիա սկսվեց և մենք անջատ եցինք հեռախոսները: Ես զանգեցի ամո ւսնուս և ասացի, որ լուրջ
դեպք է եղել: Նա շնչակտուր տուն եկավ և հենց դռան մոտ ասացի.

-Այդ ինչպե՞ս ես հասցնում…ուրեմն երկու ընտանիք ունե՞ս…
Ամուսինս սկզբում ոչինչ չէր հասկանում, իսկ երբ կարողացա պատմել, ծիծաղից ընկավ գետնին:Պարզվեց, որ երեկոյան, երբ ես ար-
դեն քնած էի, իմ հեռախոսից զանգել էր ընկերոջը, ում անունը նույնպես Կարեն է: Այսօր նրա կինը ամուսնու հեռախոսի մեջ անծա-
նոթ համար էր տեսել և զանգել, որ պարզի, թե ով էր:
Երբ ամեն ինչ պարզվեց, մենք երեկոյան հանդիպեցինք և դեռ երկար ծիծաղեցինք:Ահա այսպիսի իրական զավեշտալի պատմութ-
յուն:
