Մի օրիորդ սիրահարվում է երիտասարդի և ամուսնանում: Ամուսինը նրա համար երազանքների ասպետ էր թը-վում, և միայն մեկ բան կար, որ խաթարում էր իրենց ամուսնական երջանկությունը` ամուսնու մայրը, որն այդ քան էլ չէր հավանում երիտասարդ կնոջը:
Սկեսուրն անընդահտ նկատողություններ էր անում հարսին, դժգոհում վերջինիս պահվածքից, ինչ էլ աղջիկն աներ, սկեսուրին միևնույն է դուր չէր գալիս:Ավելին`սկեսուրն անընդհատ բողոքում էր իր որդուն` երիտասար-դին տրամադրելով սեփական կնոջ դեմ: Ի վեր-ջո երիտասարդ կինը չի դիմանում և որոշում է ազատվել իր կը-յանքը թունավորող սկեսուրից: Նա օգնություն է խնդրում իր հոր ընկերոջից, որը զբաղվում էր զանազան խոտե-րի վաճառքով: Երիտասարդ կինը գալիս է նրա մոտ և ասում.
-Մի կին կա, ում ես ողջ սրտով ատում եմ, դա իմ սկեսուրն է: Նրա հետ մեկ տան մեջ ապրելն ուղղակի անտա-նե-լի է: Ես Ձեզ շատ եմ խնդրում` օգնեք ինձ ձերբազատվել նրանից, որովհետև ես էլ այդպես չեմ կարողանում ապ-րել: Ես Ձեզ կվճարեմ այնքան, որքան կամենաք:

-Բայց ինչո՞վ ես կարող եմ քեզ օգնել,-հարցնում է խոտաբույսեր վաճառողը:
-Աղաչում եմ Ձեզ, ինձ թույն վաճառեք, ես կթունավորեմ նրան, և իմ բոլոր խնդիրները կլուծվեն:
Երկար մտածելուց հետո խոտաբույսեր վաճառողը պատասխանեց.
— Լա´վ, ես կօգնեմ քեզ, բայց երկու բան կա, որ դու պետք է հասկանաս: Նախ մեկ օրում սկեսուրից չես կարող ազատվել, եթե իհարկե չես ցանկանում, որ նրա մահվան մեջ բոլորը հենց քեզ կասկածեն: Ես քեզ խոտաբույսեր կտամ, որոնք դանդաղ են թունավորում մարդու օրգանիզմը, և մահը միանգամից վրա չի հասնում:
Եթե դու դը-րանք օգտագործես, ոչ ոք ոչնինչ չի կասկածի:Երկրորդ` դու պետք է այնպես անես,որ քեզ ոչ ոք ոչն-չում չկասկա-ծի. դրա համար դու պետք է կարողանաս սանձահարել զայրույթդ և սկեսուրիդ հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքը:
Սկսիր հարգել և սիրել սկեսուրիդ, սովորիր լսել և հասկանալ նրան, հանդուրժող եղիր նրա թերությունների նը-կատմամբ: Միայն այս դեպքում ոչ ոք չի կասկածի, թե դու կապ ունես նրա մահվան հետ:Աղջիկը համաձայնում է կատարել խոտաբույսեր վաճառողի բոլոր պայմանները:
Նա վերցնում է խոտաբույսերը և սկսում դրանք քիչ-քիչ ավելացնել սկեսուրի ուտելիքի և թեյի մեջ:Ինչպես նաև` խոտաբույսեր վաճառողի խորհրդով երիտասարդ կինը սովորում է կառավարել իր բարկությունը, փորձում է լսել և հասկանալ սկեսուրի խորհուրդները, հանդուրժող լինել նրա թերությունների նկատմամբ: Կա-մաց-կամաց հարսն ինք էլ չի զգում,թե ինչպես է սկսում հարգանքով վերաբերվել սկեսուրին:

Վերջինս էլ, զգալով իր հարսի վերաբերմունքը, ժամանակի ընթացքում սկսում է լավ վերաբերվել նրան և բոլորի մոտ կրկնում, որ իր հարսն աշխարհի ամենագեղեցիկ, ամենախելացի տան տիկինն է: Կես տարի անց կանանց միջև հարաբերությունները լիովին շտկվում և բարելավվում են`նմանվելով մոր և դստեր հարաբերություններին: Եվ ահա, երիտա-սարդ կինը խուճապահար դիմում է խոտաբույսեր վաճառողին.
-Աստծու սիրուն, աղաչում եմ Ձեզ, փրկեք իմ սկեսուրին, ես չեմ ուզում, որ նա մահանա իմ տված թույ-նից: Նրա համար հակաթույն տվե´ք, խնդրում եմ: Հիմա մենք շատ լավ ենք հասկանում միմյանց, նա աշխարհի ամենա-լավ սկեսուրն է:
Խոտաբույսեր վաճառողը ժպտալով պատասխանում է.
-Հանգստացի´ր, իմ տված խոտաբույսերի մեջ թույն չկա, դրանք ընդամենը սննդային հավելումներ են: Իրա-կան, թույնը մարդու ուղեղում է և դու հաջողությամբ ձերբազատվեցիր այդ թույնից:
