Այսպես այլևս հնարավոր չէ ապրել․․․Սկեսուրս անընդհատ փնովում է իմ երեխաներին և համեմատում տալիս երեխաների հետ

Այսպես այլևս հնարավոր չէ ապրել․․․Սկեսուրս անընդհատ փնովում է իմ երեխաներին և համեմատում տալիս երեխաների հետ

Իմ սկեսուրի բախտը բերել է․ ունի և որդի, և դուստր, իսկ հիմա 2 թոռ և 2 թոռնուհի։Եվ մենք ունենք մի տղա և մի աղջիկ, և տալս։
Թվում է, թե էլ ինչ է պետք երջանիկ տատիկ լինելու համար, ապրիր, վայելիր քեզ սիրող երեխաներիդ և թոռներիդ։ Բայց ոչ, նույնիսկ
առանձին ապրելով՝ նա կարողանում է ղեկավարել մեր ընտանիքները։

Եվ եթե տալս մի քիչ ստիպված է լսել մորը, քանի որ վերջինս ֆինանսապես օգնում է իրենց, ապա ինձ ու ամուսնուս այդ ամենը մի-
այն նյարդայնացնում է։Ինձ նաև սարսափելի բարկացնում է այն, որ սկեսուրս անդադար համեմատում է թոռնիկներին։ Այնպես է
ստացվել, որ ես ու տալս մեր երեխաներին մոտավորապես միաժամանակ ենք ունեցել․ մեր աղջիկները 8-9 տարեկան են, իսկ տղա-
ները՝ մոտ 2։

Տալիս աղջիկը շատ հանգիստ ու լսող երեխա է․ լավ է սովորում, տարբեր խմբակներ է հաճախում։Իսկ ահա իմ աղջիկը ճիշտ հակա-
ռակն է․ ակտիվ, շարժուն։ Պար և գիմնաստիկա է պարապում,մշտապես ինչ-որ համերգների և մրցումների է մասնակցում, բայց սո-
վորել չի սիրում։

Դե ինչ արած, իմ երեխան էլ այդպիսին է։ Սկեսուրս ամեն հանդիպման ժամանակ իր դստեր աղջկան օրինակ է բերում․ տեսեք, Սո-
նան ինչ լավ է սովորում, ինչ խելոք է, ինչ խելացի է, ինչ լսող է․․․ Ուղղակի անհնար է նրան ինչ-որ բան բացատրելը։ Բայց չէ որ դա
գերագույն արժեք չէ։ Իմ աղջիկն էլ է խելացի, ճկուն է, տաղանդավոր, իսկ Սոնային ֆիզկուլտուրայի դասատուն խղճահարությունից
ելնելով է բարձր դնում, որ երեխայի գնահատականները չփչանան։

Տղաների հարցում ամեն ինչ ավելի բարդ է։ Տալիս որդին 4 ամիս մեծ է, իսկ այդ տարիքում այդ տարբերությունը շատ սուր է նկատ-
վում։ Բայց սկեսուրիս թվում է, թե նա գերզարգացած երեխա է և առաջ է անցել մեր որդուց։Ոչ ուզում եմ վիճել, ոչ էլ որևէ մեկի դեմ
տրամարդվել, բայց սկեսուրս չի հասկանում, որ այդպես միայն վատացնում է մեր հարաբերությունները։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика