Այսպես այլևս հնարավոր չէ․․Երեկ իմացա,որ սկեսուրս զանգել է մեր հաշվապահին ու փորձել ճշտել իմ աշխատավարձի չափը։ Սկե-
սուրս միշտ փորձում էր հաշվել դրամապանակիս գումարը :«Որքա՞ն են վճարվել, եթե գաղտնիք չէ»֊ հարցնում էր նա։
Իսկ ես միշտ պատասխանում էի. «Ի՞նչ նպատակով եք հետաքրքրվում»:
Նա շատ էր վիրավորվել իմ նման պատասխանից և միշտ իր դժգոհությունն էր հայտնում ամուսնուս մոտ: Ամուսնուս առանձնապես
չէր հետաքրքրում, թե ինչքան եմ ես վաստակում, ու չէի պատրաստվում իմ ֆինանսների մասին զեկուցել նրան:Այնուհետև նա գնաց
ծայրահեղ քայլերի`զանգահարում է իմ աշխատանքի վայր` միանում հաշվապահական բաժին և ուղղակիորեն ասելով անուն ազգա-
նունս, հարցնում է աշխատավարձիս չափը …

Իհարկե աշխատողները նրան չեն պատասխանում.<< մենք չենք հայտնում այդպիսի տեղեկությունները>>,բայց նրանք ինձ ասա-
ցին, որ մի կնոջից այդպիսի զանգ են ստացել: Ես միանգամից հասկացա, թե ով է հետաքրքրվում իմ եկամուտով։ Հենց այդ օրն էլ
զանգեցի սկեսուրիս՝ հարցնելու, թե ինչու է նա նման արարք կատարել:
Սկզբում կիսուրս շփոթվեց, բայց հետո նա ամեն ինչ կատա-կի վերածեց` ասելով,իբր ինքս չէի պատասխանել, որոշել է զանգահարել
և ինքնուրույն պարզել։ Ամուսնուս նույնպես դուր չեկավ այս իրավիճակը, նա շատ էր զայրացել մոր վրա:Բայց նանք դեռ չէին էլ զրու-
ցել այս թեմայով: Ամուսինս երբեք չի նայում իմ դրամապանակին, քանի որ հավատարիմ է այն սկզբունքին, որ տղամարդը պետք է
փող վաստակի և փորձում է ապահովել մեր առօրյա կյանքը, իսկ ես կարող եմ իմ աշխատավարձը ծախսել իմ կարիքների վրա:
Իհարկե, ես նաև փորձում եմ ներդրումներ կատարել մեր բյուջեի մեջ և միշտ աշխատավարձիս հագուստ ու կենցաղային պարագա-
ներ եմ գնում:Ամուսինս վճարում է կոմունալ ծառայություններն ու սնունդը:Միասին գնում ենք կենցաղային տեխնիկա և գումար ենք
խնայում պլանավորված կարիքների համար, չնայած ամուսինս երբեք չի պնդել, որ ես ներդրում ունենամ այդ գումարին: Ֆինանսնե-
րի հետ կապված մենք ընդհարումներ խնդիրներ չենք ունեցել:

Բայց սկեսուրս չի կարողանում հանդարտվել: Նրան վրդովեցնում է ամուսնուս դիրքը, փորձում է սովորեցնել ամուսնուս, որպեսզի
վերահսկի իմ ֆինանսները: Բայց նա հասկանում է, որ դա տղամարդկային չէ և չի հետևում մոր խորհուրդներին:Ըստ երևույթին,
նա պատկերացնում էր, որ ես ունեմ դրամական միջոցների հոսք` մեծ աշխատավարձ, և որ ես գումար եմ պահում իմ ամուսնուց:
Ես շատ էի ամաչում նրա այդ արարքի համար, աշխատանքի վայրում բոլորը տարբեր կերպ էին արձագանքում, այնուամենայնիվ
կային հասկացողներ, քանի որ ես ոմանց պատմել էի սկեսուրիս մշտական հարցերի մասին: Ես ուզում եմ լրջորեն զրուցել նրա հետ։
Հոգնել եմ այս ֆինանսական հարցերից, քանի որ նա ուրիշ խնդիրների այնքան էլ չի խառնվում, բայց իմ աշխատավարձը նրան
խաղաղություն չի տալիս …
