Այնքան վիրավորված եմ քրոջիցս․․․ Անցյալ տարի ստիպված էի նրանից 1000$ պարտքով գումար խնդրել։Ժամանակին իմ ավագ
քույրը՝ Ասյան, շատ հաջող ամուսնացավ ու մոռացավ ֆինանսական խնդիրների մասին։ Նրա ամուսինն ունի բիզնես, երկու տուն,
որոնցից մեկը վարձով են տալիս, մեքենա։
Քույրս ինձանից տաս տարով մեծ է, վերջերս լրացավ նրա 45 տարեկանը։ Բայց, ցավոք, նրանք այդպես էլ չունեցան երեխա, ուղղա-
կի չստացվեց։ Ասյան ամուսնու հետ միասին հաճախ է գնում մանկատուն, երեխաներին նվերներ տանում, օգնում ֆինանսապես։
Երևի այդ կերպ նրանք ուզում լրացնել այն, ինչի պակասն այդքան ունեն։Քույրս չի մոռանում նաև մեր ծնողների մասին։

Վճարում է նրանց կոմունալները, տարեկան մեկ-երկու անգամ հանգստյան տուն ուղարկում։Մի խոսքով, Ասյան էլ, ամուսինն էլ շատ
առատաձեռն մարդիկ են, դժբախտության մեջ ոչ մեկին չեն թողնի։ Ափսոս, որ երեխաների հարցում նրանց բախտը չի ժպտացել։Ես
հիմա 35 տարեկան եմ, ունեմ 3 երեխա։ Ապրում ենք սկեսուրիս հետ, նրա 2-սենյականոց հին վերանորոգումով բնակարանում։
Ամեն ինչ հիանալի չէ, բայց չեմ բողոքում։Ամուսինս ամեն ինչ անում է,որ ոչ մի բանի պակաս չունենանք,բայց երբեմն դա էլ չի բավա-կանացնում։Անցյալ տարի ստիպված եղա Ասյայից 1000$ խնդրել պարտքով։ Խոստացա մաս-մաս վերադարձնել 1 տարվա ընթաց-
քում։ Մենք ամեն ամիս փոխանցում էինք Ասյայի քարտին։

Ամեն բան նորմալ էր, բայց վերջերս ամուսնուս կրճատեցին, ու նա մնաց անգործ։Քրոջս պարտքից մնացել էր ընդամենը 200 դոլար։
Մինչ ամուսինս աշխատանք է փնտրում, մենք ապրում ենք մեր խնայած գումարով, որը մի քանի օրից կվերջանա։ Եթե անկեղծ, կար
ծում էի, որ Ասյան այդ գումարը կթողնի մեզ, հատկապես, որ դժվարին իրավիճակում ենք հայտնվել։
Չէ որ 3 փոքր երեխա ունեմ, իսկ նա անդարդ ապրում է։Բայց մի քանի օր առաջ զանգել էր քույրս, որ հիշեցնի․ արդեն 1 տարին լրա-
ցել է, իսկ գումարը դեռ ամբողջությամբ չենք վերադարձչել։Ինձ ուղղակի շոկի մեջ գցեց նրա ասածը։Եթե ես լինեի Ասյայի փոխարեն,
երբեք նման բան չէի անի։

Հիմա սապսում եմ, թե երբ ենք գումար ունենալու, առաջին հերթին նրա վրա կշպրտեմ պարտքի մնացորդը ու այլևս չեմ շփվի հետը։
Մի՞թե այդքան դժվար էր սպասելը կամ զիջելը․․․ Այնքան նեղացած եմ նրանից․․․
