Այնպես ստացվեց, որ երկու հարազատ քույրերն էլ բաժանվեցին, մնացին երեխաների հետ միայնակ․․․Այդ օրվանից արդեն 20 տարի է անցել․․․

Այնպես ստացվեց, որ երկու հարազատ քույրերն էլ բաժանվեցին, մնացին երեխաների հետ միայնակ․․․Այդ օրվանից արդեն 20 տարի
է անցել։Երկու քույր մնացին առանց ամուսին, երկուսն էլ մի որդի ունեին։ Երկուսի ամուսիններն էլ ասացին,որ ալիմենտ չեն վճարի,
որ կանայք իրենց մոտ ծնկաչոք վերադառնան:

Ավագ քույրը հանրակացարանում սենյակ և աշխատանք ուներ,իսկ փոքրը՝ ոչ մի բան: Առանձնապես ոչ մի աշխատանք էլ չէր կարո-
ղանում կատարել: Մեծ քույրը նրան և որդուն տարավ իր տուն,ինչով կարողացավ օգնեց, չնայած, որ գումարը մի կերպ էր բավակա-
նացնում, իսկ մի սենյակի մեջ էլ գրեթե քայլելու տեղ չկար: Ամեն օր գժվում էին մտածմունքից, թե այդ օրը երեխաներին ինչով են կե-
րակրելու:Այդ օրվանից 20 տարի է անցել:

Կրտսեր քույրն ունի իր բիզնեսը, իսկ ավագը՝ լող է տալիս քրոջ արած նվերների մեջ:Քույրը նրան տուն է նվիրել,մեքենա, ուղևորութ-
յուններ: Մի օր ավագ քույրը հարցրեց.

-Մեզ մի քիչ շատ չե՞ս երես տալիս:

Իսկ կրտսերը պատասխանեց.

-Ես քեզ տալիս եմ իմ ավելորդը, իսկ դու ինձ համար ժամանակին քո վերջինը չէիր խնայում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика