Այդ օրը հայրս հաճույքով ուտում էր վառված հացը․․․Միայն տարիներ հետո հասկացա թե ինչու

Այդ օրը հայրս հաճույքով ուտում էր վառված հացը․․․Միայն տարիներ հետո հասկացա թե ինչու։Երեխաների դաստիրակությունը՝
պատասխանատու և լուրջ գործ է: Կարելի է կարդալ հարյուրավոր գրքեր և շռայլել գեղեցիկ խոսքերը, սակայն միայն սեփական օ-
րինակն ու ապրելակերպն են երեխային թույլ տալիս իմանալ, թե որն է իսկական սերը, անկեղծությունը և հարգանքը:Ես հիմա ար-
դեն մեծահասակ մարդ եմ, բայց շատ լավ եմ հիշում այս դեպքը: Այն ժամանակ երևի 7-8 տարեկան էի:

Մի օր մայրիկս երեկոյան ուտելու բան էր պատրաստում, իսկ ես ու հայրիկս նստած էինք սեղանի մոտ: Նա մատուցեց մուրաբա և
այրած հաց: Մայրս հացը ջեռոցի մեջ էր դրել, որ տաքանա, և մոռացել էր: Հացը ածուխից չէր տարբերվոըմ: Ես սպասում էի, որ ինչ-
որ մեկը մի բան ասի դրա մասին, և հետաքրքիր էր, թե ինչ ռեակցիա կտա հայրս: Իսկ նա ձևացրեց, որ ոչ մի բան չի եղել: Նա այրած
հացին մուրաբա քսեց և սկսեց պատմել աշխատանքի վայրում տեղի ունեցած ինչ-որ դեպքի մասին:

Միայն 15 րոպե անց մայրս ներողություն խնդրեց հացի համար, իսկ հայրս էլ ասաց, որ իրեն այսպես շատ դուր եկավ:Ուշ երեկոյան
մոտեցա հորս և հարցրեցի, թե ինչու նա այդպես վարվեց: Նրա պատասխանը մխրճվեց սրտիս մեջ, և ես այն ընդմիշտ հիշեցի: Հայ-
րս ասաց.

-Հասկանում ես, որդիս, քո մայրն ամբողջ օրը աշխատել է և շատ է հոգնել: Չի կարելի մարդուն նեղացնել այրած հացի համար: Գի-
տե՞ս, թե որ զենքն է ամենաշատը ցավեցնում: Խոսքերը: Կյանքը կատարյալ չէ, բոլորս էլ հետու ենք անթերի լինելուց: Ես ինքս էլ գոր-
ծում եմ սխալներ, բայց պահպանել լավ փոխհարաբերություններ կարելի է միայն այն դեպքում, երբ աչք փակես դիմացինիդ սխալնե-
րի և թերությունների վրա:

Պարզապես սիրիր այն մարդկանց, ովքեր սիրում են քեզ:Մարդիկ կարող են մոռանալ և քեզ, և քո ասածները, բայց երբեք չեն մոռա-
նա այն զգացմունքները, որոնք առաջացրել ես իրենց մոտ…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика