Ամուսնուս քրոջ հետ շատ լավ հարաբերությունների մասին է, մինչև այդ խոսակցությունը․․․Նրա վիրավորական խոսքերը ընտանի-
քիս փլուզման պատճառ դարձան
Ես և ամուսինս երկու տարի է, ինչ ամուսնացած ենք: Սա նրա երկրորդ ամուսնությունն է, իմ՝ առաջինը: Մեր համատեղ կյանքի սկզ-
բում ես լավ հարաբերությունների մեջ էի նրա ծնողների և հարազատ քրոջ՝ Աննայի հետ: Մեր հարսանիքի ժամանակ նա լաց եղավ
և ասաց, որ վերջապես գտել է այն քրոջը, որի մասին երազում էր այդքան ժամանակ:Բայց ահա անցավ մեկ տարի, և ես հղիացա:

Բոլորը երջանիկ էին: Նրա ծնողները հոգ էին տանում իմ մասին, և իմ քույրը (նա մասնագիտությամբ բժշկուհի) ինձ պատշաճ ուշա-
դրություն էր դարձնում: Ամուսինս և ես որոշեցինք, որ քանի որ նա բժշկուհի է, վատ չէր լինի, որ նա ներկա լիներ իմ ծննդաբերութ-
յան ժամանակ, և ես ավելի հանգիստ կլինեի, որ իմ և ամուսնուս կողքին կա մտերիմ մարդ:Ծննդաբերությունից ընդամենը 2 շաբաթ
առաջ ես զանգահարեցի Աննային՝ պարզելու բոլոր նրբությունները:
Բայց այն, ինչ լսեցի, ցնցեց ինձ: Նրա խոսքերով. «Քո անձնական շահերից է բխում, որ ես չլինեմ ծննդաբերության ժամանակ: Ինձ
համար միևնույն է, թե ինչ կպատահի քեզ, որովհետև դու ինձ համար ոչ ոք ես, դու իմ հարազատը չես: Ինձ հետաքրքրում է միայն
երեխան, որին ունենալու ես: Նա է իմ արյունը»:Չգիտեի՝ ինչ անել և ինչպես արձագանքել դրան: Ես պարզապես լռեցի: Անմիջապես
ամեն ինչ պատմեցի ամուսնուս: Նա պատասխանեց, որ քույրն ուղղակի կատակում է:

Ավելին, ես պարզաբանման ժամանակ չունեի: Երեխայի ծնունդը (տալս ծննդաբերության ժամանակ ներկա չէր, ես արգելեցի ամուս-
նուս զանգահարել նրան), առաջին ամիսներին երեխայի խնամք,անքուն գիշերներ, բայց երբ նա մեծացավ, մի փոքր հեշտացավ, իսկ
վրդովմունքն ու զայրույթը պատեցին ինձ: Դրան գումարվում է, որ ամուսինս անընդհատ գործուղումների մեջ էր, և նրա ծնողները
երբեք մեզ չէին այցելում և օգնում:
Ես սկսեցի արտահայտվել ամուսնուս մոտ, վեճեր սկսեցինք մեր ընտանիքում այդ վերաբերմունքի պատճառով: Արդեն մեկ տարի է
անցել, ոչինչ չի փոխվել: Նույնիսկ վատացել է: Ամուսինս որոշեց ոչ թե շտկել իրավիճակը,այլ պարզապես ծնողներին և քրոջը հեռաց-
նել մեր ընտանիքից: Բայց իմ վրդովմունքն ու զայրույթը դրանից չէին անցնում:Ավելին, մենք որոշեցինք մկրտել երեխային, և, իհա՛ր-
կե, նա հրավիրեց իր բոլոր հարազատներին:

Իմ պայմանն այն էր, որ տալս ներկա չլինի տոնախմբությանը, քանի որ իր խո սքերի համար նա դեռ ներո ղություն չի խնդրել: Բայց
ամուսինս ասաց, որ դա իր ընտանիքն է, և ինձ դուր է գալիս, թե ոչ, պետք է ընդունեմ նրան, հակառակ դեպքում նա կվիճի ծնողնե-
րի հետ, եթե մենք նրան չզանգահարենք:Ես այնքան բարկացա ամուսնուս վրա, որ շատ ուժեղ վիճեցինք, և ես վռնդեցի նրան տնից:
Ստացվում է՝ նրա քրոջ հանդեպ վրդովմունքի պատճառով ընտանիքս փլուզվեց:
Հիմա մենք փորձում ենք մեր հարաբերությունները բարելավել, քանի որ մենք սիրում ենք միմյանց, և ամուսինս պատրաստ է ներել
ինձ արածիս համար: Նա շատ հպարտ մարդ է, և ես հասկանում եմ, որ միայն իմ հանդեպ ուժեղ զգացմունքների պատճառով է նա
պատրաստ աչք փակել իմ արարքի վրա: Բայց ինչպե՞ս կարող եմ նրա հետ հաշտվել:Բանն այն է, որ քրոջ հետ կապված իրավիճակը
դեռ չի լուծվել:
Ես արդեն հասկանում եմ, որ նա զայրացած եմ ամուսնուս վրա, քանի որ նա ինձ չի պաշտպանել քրոջից: Ես ասացի, որ ուզում եմ,
որ նրա քույրը ներողություն խնդրի ինձնից, և այդ ժամանակ ես կմոռանամ ամեն ինչ: Բայց նա կարծում է, որ դա իմ քմահաճույքն է,
և նա չպետք է ներողություն խնդրի:Ասում է՝ ձևացրու, թե Աննան չկա և ոչ մի կերպ չարձագանքեմ: Բայց ես այդպես չեմ կարող, քա-
նի որ նա գալու է մեր տուն,լինելուէ մեր տոներին:Ես արդեն բարկանում եմ ամուսնուս վրա,որ նա ինձ չի պաշտպանում իր ընտանի-
քից:
Ասացե՛ք ինձ,թե ինչ պետք է անել այս իրավիճակում:Ի՞նչ անեմ ամուսնուս քրոջ հետ:Ես այլևս չեմ ցանկանում վիճել ամուսնուս հետ,
բայց չեմ կարող ձևացնել, որ ամեն ինչ լավ է: Շատ ուժեղ վիրավորանք կա իմ հոգում: Չգիտեմ՝ ինչ անել: Օգնեցե՛ք, խնդրում եմ:
