Ամուսնուս հետ փողոցում շրջելիս պատահական հանդիպեցի մորս, ամոթից քիչ էր մնում գետինը մտնեի․․․Փողոցում գումար էր մու-
րում։Մայրիկս 72 տարեկան է, ապրում ենք նույն քաղաքում, բայց առա նձին: Ինչպես և ցանկացած տարեց մարդ, նա էլ օգնության
կարիք ունի, բայց մորս մեր տուն բերելու հնարավո րություն չունեմ:
Բացի նրանից, որ մեր տունը շատ է փոքր, մայրիկս շների ու կատուների սիրահար է: Նա ապրում է սեփական տան մեջ ու պահում
է տասնյակ կենդանիներ, ու դա էլ բավական չէ, կերակրում է փողոցում հանդիպած բոլոր անտուն շուն ու կատուներին: Ամբողջ գու-
մարը, որը ես տալիս էի նրան՝ սնունդ ու անհրա ժեշտ դեղեր գնելու համար, նա ծախսում էր կենդանիների վրա: Վերջին մի քանի ա-
միսներին դադարել եմ գումար տալ. արդեն ինքս եմ մթերք տանում,վճարում եմ կոմունալները, բժիշկի նշած ցանկով գնում եմ դեղա-
տուն ու ձեռքբերում բոլոր դեղերը:

Դեռ մի քիչ էլ գումար եմ թողնում՝ չնախատեսված ծախսերի համար: Պարզ բան է, որ մի թոշա կով չի կարող ապրել:Վերջերս ես ու
ամուսինս հյուր էինք գնացել, ու քանի որ երկուսս էլ մի քիչ գինի էինք խմել, որոշեցինք մեքեն ան թողնել նրանց բակում, իսկ տուն
մետրոյով վերադառնալ: Ու երբ իջնում էինք անցում, տեսանք մայրիկիս. նա աստիճաններին նստած, ձեռքը մեկնած գումար էր մու-
րում…
Ես քիչ էր մնում գետնի տակ անցնեի ամոթից: Ամուսինս նույնպես շոկի մեջ էր, քանի որ գիտի, որ մայրիկիս մեր ընտանեկան բյու-
ջեից գումար եմ հատկացնում: Նա անգամ սկսեց կասկածել, արդյո՞ք այդ գումարն ուրիշ տեղ չեմ ծախսում՝ առանց նրա իմացութ-
յան, այլապես ինչու՞ պիտի մայրս ողորմություն խնդրի: Պարզվեց, որ նա էլի է մի քանի շուն բերել, ու նրանց բուժում է պետք: Իսկ
ի՞նչ կասեն մեր ծանոթները, կոլեգաները, եթե նման վիճակում տեսնեն մորս:

Բնականաբար, կկարծեն, թե ես ու ամուսինս լքել ենք նրան, թողել առանց միջոցների, աջակցության… Դե արի ու բացատրի, որ նա
որոշել է ստանձնել մայր Թերեզայի դերը: Իսկ մենք էլ այնքան հարո ւստ չենք, որ պահենք մայրիկիս կենդանիներին: Լուրջ խոսեցի
մայրիկիս հետ, խնդրեցի՝ այլևս նման բան չանել: Բայց չգիտես ինչու, սիրտս վկայում է, որ նա դեռ շարունակում է իր գործը…
Չգիտեմ էլ, ինչ անեմ:
