Ամուսնուս հետ վիճելուց հետո նրա ծնողները հեռացան մեր տանից․․․Մեր մասին հիշեցին միայն 5 տարի անց և եկան ամուս-նուս թաղմանը
Ես ու ընտրյալս միմյանց շատ էինք սիրում, սակայն նրա ծնողները, չգիտես ինչու, ինձ չընդունեցին: Արդյունքում մենք ամուսնա-ցանք՝ հաշվի չառնելով նրա ծնողների կարծիքը:Ինձ համար նույնպես ցավալի և տհաճ էր այդ ամենը:Ես ու ամուսինս հանրակա-ցարանում սենյակ վարձեցինք, և դա այն պարա գայում, երբ ամուսնուս ծնող ների տունը 4 սենյականոց է, և նրանք էլ միայնակ են ապրում:
Չնայած բոլոր դժվարութ յուններին՝ մենք կարողա նում էինք ապրել և ուրախ անալ, վայելել կյանքն ու միմյանց ներկայությունը: Հատկ ապես այն ժամանակ, երբ ծնվեց մեր չքնաղ աղ ջիկը: Ես հաճ ախ էի ասում Գևորգին, որ նա գրի կամ զանգի ծնողներին, հաշտվի նրանց հետ, ասի, որ երեխա է ունեցել, սակայն նա շատ խորն էր վիրավորված ծնողներից:
Անցավ 5 տարի: Այդ ընթացքում մենք բազմաթիվ լավ և վատ օրեր ապրեցինք: Մի օր ամուսինս եկավ տուն և ինչ-որ թղթիկ թա-փահարելով՝ ուրախ ասաց.

-Սիրելիս, հանրակացարանի սենյակը պիտի ազատենք:
Ես չեմ հասկա նում, թե նա ինչի համար է այդքան ուրախ, չէ որ մենք գնալու տեղ չունենք:
-Մեզ 1 սենյականոց բնակարան են տվել,ինձ տարվա լավագույն աշխատող են ճանաչել…պատկերացնու՞մ ես: Մենք արդեն տուն ունենք:
Ես ուրախությունից թռչկոտում էի: Շուտով մենք տեղափոխվեցինք փոքրիկ, բայց այնքան ջերմ ու հարմարավետ ՄԵՐ բնակա-րանը:Ես ամուսնուցս թաքուն նրա ծնողներին նամակ գրեցի: Պատմեցի մեր նորությունների մասին, գրեցի հասցեն և հրավիրե-ցի մեր տուն:
Հաջորդ օրը ես առավոտից երեկո տարբեր ուտեստներ էի պատրաստում, որ շատ լավ դիմավորեմ ամուսնուս ծնողներին: Պիտի երեկոյան աշխատանքից գար ամուսինս,և մենք միասին գնայինք կայարան՝ նրանց դիմավորելու: Երբ տվեցին դռան զանգը, վա- զե-ցի, ակնկալելով, որ տեսնելու եմ ամուսնուս, սակայն այնտեղ կանգնած էին երկու տղա մարդ՝ ամուսնուս աշխատավայրից եր-կու ընկեր:
—Ներեցեք անհանգստացնելու համար: Այսօր վերելակը պոկվել է, Գևորգն էլ եղել է մեջը: Ընդունեք մեր ցավակցությունը. նա մահացել է:
Դրանից հետո էլ ոչինչ չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ մի քանի ժամ անց եկան սկեսուրս և սկեսրայրս: Ամուսնուս մայրը ցավից գոռում էր…Իսկ ես նրանց մեղադրեցի, որ նրանց պատճառով մեր կյանքը չդասավորվեց: Եթե ծնողները նրան տնից դուրս չհանեին, Գևորգը կավարտեր համալսարանը և երբեք շինարարությամբ չէր զբաղվի, իսկ այդ օրն էլ չէր մահանա…
Ես չգիտեմ, թե ինչպես ողջ մնացի, ինչպես հաղթահարեցի կորստի ցավը: Հավանաբար, օգնեց աղջիկս, ում աչքերը ինձ երբեք թույլ չեն տա մոռանալ ամուսնուս մասին…
