Մի քանի տարի առաջ քաղաքից դուրս տարածք գնեցինք,որոշեցինք այնտեղ տուն կառուցել,քանի որ շատ էինք երազում ամառանոց ունենալու մասին:Մեր բարեկամները չէին հոգնում կրկնել,որ դա վատ մտահղացում է: Սա-կայն մենք ոչ ոքի չլսեցինք և երեք տարում կառուցեցինք հիասքանչ 4-սենյականոց տուն, հարմարավետ և գեղե-ցիկ կահավորեցինք:Ես ու ամուսինս որոշեցիքն, որ հետագայում մեր բնակարանը կթողնենք մեր դստերը, իսկ մենք կտեղափոխվենք մեր առանձնատուն և հանգիստ կապրենք:

Նշեմ, որ աղջիկս միակ մարդն է եղել,ով օգնել է մեզ տունը կառուցելու և նորոգելու ժամանակ:Մեր մյուս հարա-զատները 3 տարվա ընթացքում ոչ մի ազատ րոպե այդպես էլ չգտան:Վերջապես տունը պատրաստ էր: Երբ բա-րեկամներն իմացան այդ մասին, շտապեցին մեր տուն, որպիսի շնորհավորեն: Իրենք իրենց հրավիրեցին, եկան, ընթրեցին և մնացին գիշերելու:
Դա ինձ չէր խանգարի,եթե չկրկնվեր ամեն շաբաթ:Ես ու ամուսինս աշխատում էինք ամբողջ շաբաթ,իսկ ազատ օրերին գալիս էին ամառանոց, որպիսի հանգստանանք: Մեր բարեկամները չէին հասկանում, որ արդեն հոգնեց-րել են մեզ, նրանք շարունակում էին ամեն շաբաթ և կիրակի գիշերել մեր տանը:

Դա արդեն տհաճ էր: Մի ագամ էլ երեքշաբթի օրը այդ անկոչ հյուրերից մեկը զանգեց և հետաքրքրվեց, թե ինչ-պես են մեր գործերը: Ես, անկեղծ ասած,զարմացա, քանի որ աշխատանքային օրերին մեզ ոչ ոք չէր հիշում: Այն-պես ստացվեց, որ ես ու ամուսինս հաջորդ օրը հիվանդացանք:
Քանի որ աշխատանքի չէինք գնալու, որոշեցինք գնալ մեր ամառանոց: Ի՞նչ եք կարծում, մեզ այնտեղ ի՞նչ անա-կնկալ էր սպասում: Դե իհարկե, մեր ամառանոցում հավաքվել էին ամուսնուս քրոջ ընտանիքն ու նրանց ընկեր-ները, ինչ-որ մեկի ծնունդն էին նշում…
Այդ դեպքից հետո մեր հարաբերությունները վերջնականապես փչացան, մենք այլևս չենք շփվում նրանց հետ: Որքան անամոթ պիտի լինի կինը, որ ուրիշի տնից թաքուն վերցնի ավելորդ բանալին և առանց թույլտվության ներխուժի այնտեղ, և համարձակվի խնջույք կազմակերպել…
