Ամուսնուս խանդի տեսարանները ուղղակի անտանելի են․․․Նրա արարքներից անգամ տուն գնալ չեմ ուզում։Ես 38 տարեկան եմ, ամուսինս՝ 2 տարի փոքր է։ Ունենք 7 տարեկան աղջիկ։ Ամու սինս այնքան խանդոտ է, որ ես կար ծես ռեժի մով ապրեմ, չեմ կա րող նույնիսկ 10 րոպե ուշանալ, միան գամից սկանդալ է սկս վում։ Սկզբում շատ դժվար էր, նույնիսկ մի քանի անգամ որոշել էի ամուսնալուծվել, սակայն ամուսինս խոստանում էր փոխվել։

Խոստումը չպահեց, բայց երբ ծնվեց մեր երեխան, որոշ եցի, որ նա առանց հայր չպետք է մեծանա։Մինչ տանն էի՝ երե խայի հետ, ամեն ինչ հանգիստ էր, բայց հիմա արդեն դուրս եմ եկել աշխատանքի և սկսվել է սարսափը։ Նրան թվում է, որ ես աշխատում եմ նրա համար, որ սիրեկաններիս հետ հանդիպելու հնարա վորություն ունենամ։ Ամուսնուս աշխատ ավարձը բարձր է, մեզ կբավա կանացնի, բայց ես չեմ ուզում լիարժեք կախվածության մեջ լինել նրանից։
Առավել ևս, որ ես վստահ չեմ, որ այսպես կկա րողանամ երկար ապրել, չեմ ուզում հետո մնալ ան գործ՝ երեխայիս հետ միասին։ Դեռ դիմանում էի, բայց այն օրը եղավ մի բան, ինչից հետո հավաքեցի մեր իրերը և գնացի ծնողներիս տուն․ ամու սինս առաջին անգամ ձեռք բարձրացրեց ինձ վրա․․․ նա գոռում էր, վիրա վորում, և ես չդիմացա։Արդեն մի քանի օր անդադար զանգում է, ներո ղություն է խնդրում, ասում է, որ զղջում է, բայց ես էլ չեմ հավատում։

Վերադառնալ չեմ ուզում, բայց ծնող ներս էլ ասում են, որ դա սխալ է։ Աղջիկս 7 տարե կան է, ամեն ինչ շատ լավ հաս կանում է, չնայած, որ կարոտում է մեր տունն ու հորը, միևնույնն է, ասում է, որ չի ուզում գնալ այնտեղ։
-Տատիկի ու պապիկի տանը հանգիստ է․․․
Չգիտեմ, ում հետ խոսեմ, անկեղծանամ, բոլորը ինձ են մեղա դրում։ Մայրս ասում է, որ ժամանակին ինքն էլ է այդ ամենի միջով անցել, հայրս նույնպես ձեռք է բարձրացրել իր վրա, բայց նա լուռ դիմացել է, իսկ ես չեմ ուզում այդպես․․․ինձ ոչ ոք չի հասկանում։
