Ամուսնուս ժլատությունը մեր ընտանիքի քայքայման պատճառ դարձավ․ Կիսվում եմ իմ պատմությամբ, որպեսզի շատերը դասեր քաղեն

Միգուցե շատերը ինձ ճիշտ չհասկանան, բայց տղամարդու ամենակարեւոր հատկանիշն ինձ համար առատա-ձեռնություն է, եւ ես չեմ կարողանում հանդուրժել ժլատ տղամարդկանց։ Ես շահամոլ չեմ, բայց կարծում եմ, որ եթե տղամարդը սիրում է կնոջը, ապա նա պետք է հաճույքով գումար ծախսի կնոջ համար։ Սակայն նախկին ամուսինս պատկանում էր տղամարդկանց այն դասին, որից ես մշտա պես խուսափել եմ։

Արդյունքում մեկ տարի համատեղ կյանքից հետո ես հավաքեցի իմ իրերն ու հեռացա, քանի որ այլեւս ուժ չունեի դիմանալ այդ սարսափին։Հավանաբար, կմտածեք, իսկ ինչու՞ եմ ամուսնացել։ Պարզվեց, որ նա մանիպուլյացի-այի վարպետ էր։ Նա շատ չէր վաստակում. միջին աշխատավարձ էր ստանում (հայաստանյան չափանիշներով) եւ ուներ կայուն եկամուտ։ Հարաբերությունների սկզբում նրա բյուջեն ինձ շատ քիչ էր հետաքրքրում, քանի որ նա շատ ուշադիր էր, նրբանկատ, ծաղիկներ էր նվիրում, միասին գնում էինք սրճարան եւ այլն։ Այնպես, ինչպես սովորական զույգեր՝ առանց թանկարժեք նվերների։

Բայց դա բավարարում էր ինձ, քանի որ կարեւորը ոչ թե նվերի գինն է, այլ ուշադրությունը։ Հարսանիքից առաջ միայն մեկ անգամ է ինձ մոտ նման մտավախություն առաջացել, երբ նա բարկացավ, որ ես շատ կարագ եմ լց-նում ճաշ եփելիս։ Բայց ես մտածեցի, որ հավանաբար նա յուղոտ ուտեստներ չի սիրում։ Սակայն միայն հարսա-նիքից մեկ շաբաթ անց ես հասկացա, որ սխալվում էի։ Հարսանե կան բոլոր նվերները նա միանգամից «առգրա-վեց»՝ հայտարարելով, որ պետք է պահել սեւ օրվա համար։Նա մշտապես հետեւում էր, թե որքան հեղուկ եմ օգ-տագործում ափսեները լվանալիս, ինչքան կարագ եմ լցնում ճաշ եփելիս, որքան երկար եմ լողանում եւ այլն։

Սենյակում կարելի էր միացնել միայն մեկ լամպ ու հեռուստացույց։ Իհարկե, տանը ջեռուցման համակարգ անց-կացնելու մասին խոսք անգամ չէր կարող լինել՝ չնայած մենք ֆինանսապես կարող էինք մեզ դա թույլ տալ։ Նոր հագուստ, կոսմետիկ միջոց կամ վարսավի րանոց գնալը արգելված էր։«Դու կարող ես ինքդ հարդարել եղունգ-ներդ։ Ես սիրում եմ, որ վարսերդ իրենց բնական վիճակում են։ Ինչու ես քսուքներ գնում, մի՞թե հավատում ես գովազդներին»։ Եվ այսպես շարունակ։ Նրա հետ խոսելու բոլոր փորձերը, բացա տրությունները ոչ մի արդյունք չէին տալիս։

Սրճարան գնալու, թեկուզ հազվադեպ, մասին կարելի էր միայն երազել։ Ավելին, նա վերահսկում էր նաեւ այն, թե ինչպես եմ ես ծախսում իմ աշխատավարձը եւ նրան դուր չէր գալիս իմ շռայլ բնավորությունը։ Ես միշտ դեմ եմ եղել «իմ-քո գումար» հասկա ցությանը,սակայն իմ պարագայում ես ստիպված էի հենց այս մեթոդով շարժվել,այ-լապես ես միայն մետրոյի կամ երթուղայինի գումար կստանայի, որովհետեւ տաքսին «անթույլատրելի շքեղութ-յուն է»։

Դա կյանք չէր, այլ փորձանք։Ամեն անգամ,երբ ես հավաքում էի իրերս ու հեռանում,նա ինձ խնդրում էր, որ վե-րադառնամ՝ ասելով, որ հանուն ինձ պատրաստ է ամեն ինչի։ Բայց ցավոք, նրան անհնար է փոխել։ Ի վերջո ես հասկացա, որ մենք ընտանիք չեն կարող կազմել եւ վերջնականապես հեռացա։ Մեկ շաբաթ առաջ մենք պաշ-տոնապես ամուսնալուծվեցինք։ Դրանից հետո նա ինձ «անհոգի ու շա համոլ քած» անվանեց։ Թող այդպես լինի, բայց այժմ ես ազատ եմ։ Կարող եմ պաղպաղակ գնել ու հանգիստ ուտել այն։ Չէ՞ որ մի անգամ ենք ապրում, ինչու պետք է զրկենք մեզ հաճույքներից՝ «սպասելով սեւ օրվան»…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика