Ամուսնուս դավաճանության փաստի մասին իմանալուց հետո որոշեցի նրանից յուրահատուկ վրեժ լուծել․․․Ամուսնուս մտքով նույն-
իսկ չէր անցնում, որ նման քայլի կգնամ։Մենք ամուսնացած ենք արդեն 10 տարի, լավ ենք ապրում,վստահում ենք միմյանց:Շատ բա-
ներ են եղել, ինչպես և բոոր ընտանիքներում, բայց մենք միշտ հաշտվել ենք և շարունակել ապրել առաջվա պես:
Մի օր ամուսինս գնաց լոգանք ընդունելու, իսկ նրա հեռախոսին նամակ եկավ: Կարծելով, որ նրա աշխատավայրից է՝ ես ընթերցեցի
այն: Այնտեղ ամուսնուս և իր սիրուհու՝ Ալինայի սիրային նամակագրությունն էր:Ես ուզում էի հենց այդ պահին բաղնիք ներխուժել և
խեղդել նրան, բայց ես սովոր չեմ տաք գլխով որևէ բան անել։

Իմացա ամեն ինչ սիրուհու մասին. նա խոշոր բիզնեսմենի կին է, չի աշխատում, վարում է թանկարժեք մեքենա, մի խոսքով, վայելում
է կյանքը:Ես գնացի նրա գրասենյակ և միանգամից ասացի, որ կինն իրեն դավաճանում է ամուսնուս հետ:Նրա համար նույնպես շոկ
էր: Ես նրան ցույց տվեցի ամուսնուս և բիզնեսմենի կնոջ սիրային նամակները:
Մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով:Արդյունքում ամուսինը տնից դուրս շպրտեց կնոջը,նրանք ամուսնալուծվեցին, ընդ
որում կնոջից վերցրեց բոլոր զարդերը, զրկեց մեքենայից և գումարից:Ամուսինս սկսեց հաճախ լինել տանը, բայց ես նրան չներեցի:
Շուտով ինձ զանգեց բիզնեսմենը, մենք սկսեցինք հանդիպել: Ես նրա ուշադրության կենտրոնում էի, նա ինձ համար ոչինչ չէր խնա-
յում:

Ունեի շքեղ մեքենա, թանկարժեք հագուստ, օրիգինալ զարդեր…Երբ նա ինձ ամուսնության առաջարկություն արեց, ես համաձայնե-
ցի: Նույն օրը խնդրեցի ամուսնուս ազատել տունը, քանի որ այն ինձ էր պատկանում:Թող գնա վարձով ապրելու: Ինձ այնպիսի ամու-
սին է հարկավոր, որ ինձ սիրի և հարգի, ինչն էլ ստացա երկրորդ ամուսնության ժամանակ:
Շուտով կծնվի մեր բալիկը, իսկ ավագ որդիս մտերմացել է խորթ հոր հետ, միասին գնում են ձուկ բռնելու և շատ ընդհանուր թեմա-
ներ ունեն: Իսկ նախկին ամուսինս զղջացել է, շատ խորն է զղջացել, սակայն դա ոչ ոքի չի հետաքրքրում: Մեր որդին՝ իմանալով հոր
արարքի մասին, չի էլ ցանկանում տեսնել նրան: Երբ ունենք՝ չենք պահպանում, ուշքի ենք գալիս միայն կորցնելուց հետո:
