Ամուսնացել եմ 19 տարեկան հասակում: Ինձ համար շատ անսովոր և տարօրինակ էր ամուսնուս ընտանիքում կնոջ նկատմամբ եղած վերաբերմունքը: Ըստ նրանց’ կինը չի կարող լիարժեք մարդ համարվել, զուրկ է ամենա-տարրական իրավունքներից: Չնայած դրան’ նրանք ինձ լավ ընդունեցին: Ամուսինս ինձ շատ էր սիրում, սկես-րայրս նույնպես ուշադիր էր և հարգալից իմ հանդեպ: Թվում էր, թե երջանիկ եմ:
Շուտով հղիացա: Հղիությունս շատ ծանր էի տանում, շատ դյուրագրգիռ էի դարձել: Սակայն սկեսուրս ինձ բը-ժշկի տանելու ու իմ առողջական վիճակով անհանգստանալու փոխարեն սկսեց’ լուրեր տարածել, թե հիվանդ եմ, հոգեկան շեղումներ ունեմ:Իմ հանդեպ նրանց վերաբերմունքն ավելի վատացավ, երբ երկու անգամ ուշա-թափություն ունեցա: Նրանք ինձ արգելում էին այդ մասին ծնողներիս պատմել: Առերես ինձ լավ էին վերաբեր-վում, հատկապես ամուսինս, բայց զգում էի, որ դա դուր չէր գալիս նրա մորը: Միշտ սառնություն ու թշնամանք էի նկատում:

Մոտեցավ ծննդաբերության օրը: Ինձ տարան հիվանդանոց: Ես շատ նորմալ ծննդաբերեցի և տղա ունեցա: Ինձ այցելում էին ամուսինս, սկեսուրս: Նրանք շատ հոգատար էին իմ հանդեպ: Երկու օր երեխայիս կերակրելուց հե-տո’ երրորդ օրը հիվանդասենյակ մտավ բժիշկը և հայտնեց, որ երեխաս մահացել է:
Կարծես աշխարհը մթնեց աչքիս: Ես կորցրեցի ինքնատիրապետումս: Շուտով եկավ սկեսուրս և ասաց, որ երե-խան ինձ նման հիվանդոտ էր, իսկ իրենց հիվանդոտ հարս ու երեխա պետք չեն: Ես նրանց այդ օրը տեսա վեր-ջին անգամ: Հիվանդանոցից ինձ տարան իմ հայրական տուն, որտեղ ինձ շրջապատեցին ջերմությամբ և հոգա-տարությամբ:
Անցել է արդեն քսան տարի, բայց իմ վերքը չի սպիանում, ես դեռ չեմ գտել իմ երջանկությունը»:
