Ամուսնացած տղամարդկանց հետ անկողին մտնող կանանց համար առանձին տեղ կա դժոխքում

«Ոչ մի կին իրավունքներ չունի ուրիշի տղամարդու նկատմամբ, հատկապես՝ ամուսնացած, միայն որովհետև
ցանկանում է նրան»: Այսպես է սկսվում հուզառատ նամակը, որը ստիպում է մտածել՝ ինչու մենք՝ որպես կին,
պետք է իրար աջակցենք: «Նախքան իմ դիրքորոշումը բացատրելուն անցնելը՝ կուզենայի խոստովանել՝ ես
կենակցել եմ ամուսնացած տղամարդկանց հետ: Դա առաջին անգամ տեղի ունեցավ, երբ ես ապրում էի Փա-
րիզում: Մենք ծանոթացանք բարում և գնացինք իմ տուն: Մի քանի ժամ անց նա ասաց, որ պետք է գնա տուն
կնոջ մոտ: Չեմ կարող բացատրել՝ այն ժամանակ ինչ շոկի մեջ էի:

Նա բացատրեց, որ իր և իր կնոջ համար ժամանակ առ ժամանակ «ձախ գնալը» նորմալ է: Բայց դա նորմալ չէր
ինձ համար: Որքան էլ փորձում էի ամեն ինչ վերագրել մշակութային տարբերություններին և նրան,որ շատ մար-
դիկ իսկապես  ազատ  հարաբերություններ  ունեն, ինձ պարզապես սարսափելի էի զգում: Ես ինչպե՞ս կարող  է
այդպես վարվել ուրիշ կնոջ հետ: Ես ինձ մեղադրում էի մի քանի ամիս: Իսկ հետո դա նորից պատահեց:

Ես երիտասարդին, որի հետ վայրկենական ինտրիգ էի ունեցել, տեսա կնոջ և դստեր ձեռքը բռնած անցնելիս: Իմ
ներսում ամեն ինչ շրջվեց: Խղճի խայթն ինձ չէր թողնում հանգիստ շնչել:Իհարկե, ես հասկանում էի, որ ես առա-
ջինը և վերջինը չեմ, ում հետ այդ տղամարդիկ դավաճանել են իրենց կանանց: Ես հասկանում էի, որ դա իմ մեղ-
քը չի եղել, բայց դա չէր նվազեցնում իմ ներքին տանջանքները: Մի քանի տարի հետո ես հայտնվեցի դավաճա-
նության մյուս կողմում: Ես կին էի, որի ամուսինը դավաճանեց իրենից 28 տարով փոքր կնոջ հետ:

Այդ կինը հաստատվեց Փարիզի մեր բնակարանում մի քանի շաբաթ անց այն բանից, երբ ես ԱՄՆ վերադարձա:
Ամուսինս պետք է կարգավորեր բոլոր գործերը և ինձ մոտ գար մի քանի շաբաթում: Սիրուհին ոչ միայն կենակ-
ցել էր ամուսնուս հետ, այլև սիրահարվել էր նրան: Նա ամուսնուս սիրահարվել էր շատ ավելի շուտ, քան գայթա-
կղել էր նրան և բառացիորեն սպասում էր այդ հնարավորությանը: Նա, ի արդարացումն իրեն, ի՞նչ հայտարա-
րեց․ սիրում էր նրան, և դա նրան թույլ էր տալիս պայքարել հանուն իր սիրո:

Բայց աշխարհն այլ կերպ է կառուցված, աղջի՛կ: Դու իրավունք չունես անելու ամենը, ինչ ցանկանաս, միայն ո-
րովհետև դա քեզ պետք է: Ֆեմինիզմը հենց այնպես չի առաջացել: Մենք դեռևս ապրում ենք ժամանակներում,
երբ տղամարդկանց և կանանց իրավունքներն իրականում հավասար չեն: Ուստի այդքան կարևոր է, որ մենք՝
կանայք, իրար աջակից լինենք իրար խեղդելու և ամենաթանկը վերցնելու փոխարեն: Մի՞թե այդքան մեծ բան է՝
պարզապես չկենակցել տղամարդու հետ, որն ուրիշինն է:

Իհարկե, ես չեմ նվազեցնում տղամարդկանց մեղքը դավաճանությունների հարցում, բայց համոզված եմ, որ սի-
րուհիների համար, որոնք գիտակցաբար կենակցում են ամուսնացած տղամարդկանց հետ, առանձին տեղ կա դժոխքում:

Դուք եսասեր եք, որոնք ոչ մի լավ բան չեն անում այս աշխարհի համար, այլ միայն ցավ են պատճառում ուրիշ
մարդկանց, մինչդեռ միշտ ընտրություն ունեք: Չգիտեմ՝ արդյոք այդ տեղը կլինի Դանթեի ստեղծագործություն-
ներում նկարագրվածի պես, բայց հաստատ հաճելի չի լինի: Բայց դրանից շատ առաջ կարման անպայման ձեզ
կհասնի»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика