Ամուսնանալուց հետո 4 որդի ունեցանք, երջանիկ էինք, իսկ կնոջս համար կարելի է ասել խելագարվում էի,բայց․․․Ամեն ինչ փոխվեց,
երբ հայտնվեց այդ երիտասարդ ուսանողուհին․․․Ես ամուսնացած մարդ եմ,չորս որդի ունեմ,սիրում եմ կնոջս, ամուսնական կյանքից
գոհ էի, երջանիկ ու անհոգ կյանք էի վարում, քանի դեռ իմ կյանք չէր թափանցել նա՝ ուսանողուհին՝ իմ երկրորդ սերը։ Ես ու նա հա-
մացանցում ծանոթացանք։ Գրում էինք իրար, ինչի մասին ասես՝ չէինք խոսում։ Ինձ համար նրա հետ հետաքրքիր էր, բայց ես միտք
էլ չունեի նրա հետ սիրախաղ անել։
Էդպես կամաց-կամաց մտերմացանք, շատ մերձեցանք իրար։Ես մտադիր չէի նրա հետ հանդիպել։ Ուսանողուհի ընկերուհիս խնդ-
րեց, որ հանդիպենք, ես էլ մերժեցի։ Իմ ամենամեծ սխալն այն էր, որ հենց սկզբից ներկայացա նրան որպես երիտասարդ, չամուս-
նացած տղամարդ։ Աղջիկը պնդում էր, որ հանդիպենք, ես տատանվում էի ու ի վերջո հանձնվեցի։ Ես ու նա հանդիպեցինք, իրար
հետ ման եկանք, սիրահարվեցինք մեկս մյուսին։

Խոստովանել, որ ամուսնացած եմ, էդպես էլ չկարողացա։Եվ գնալով մի սուտը մի ուրիշ սուտ էր ծնում։Ես չէի կարողանում կանգ առ-
նել։ Շատ էի կապվել նրան։ Ես ու նա հաճախ վիճում էինք, ընդհարվում, հետո նորից հաշտվում։ Նրան ոչ մի կերպ չէի կարողանում
բաց թողնել։ Այդպես անցավ երեք տարի։ Ես երկակի կյանք էի վարում․ մի կողմից ընտանիքս էր, մյուս կողմից՝ նա։ Խիղճս սոսկալի
տանջում էր ինձ։ Չէ՞ որ խաբում էի թե կնոջս, թե սիրուհուս։ Բայց երկուսին էլ շատ էի սիրում։ Եվ մի գեղեցիկ օր նրան խոստովանե-
ցի, որ ամուսնացած եմ։ Նա իմ սիրուհին չէր բառի իսկական իմաստով։
Ճիշտ է, համբուրվում էինք, գրկախառնվում, իրար գուրգուրում՝ իսկական դեռահասների պես։ Բայց իմ ու նրա միջև սեռական հա-
րաբերություն չէր եղել։ Ոչ մի կերպ չէի կարողանում այդ սահմանը խախտել՝ կնոջս լիարժեք դավաճանել։ Ինչ-Ինչ-ինչ, բայց էդ հար-
ցում ինձ զսպում էի։Երբ ես խոստովանեցի, որ ամուսնացած եմ, ուսանողուհի ընկերուհիս կատաղության գիրկն ընկավ։ Նրա հա-
մար դա իսկական ցնցում էր։ Ես ներողություն խնդրեցի, աղաչում էի ներել ինձ։ Նույնիսկ այսքան ժամանակ անց ինձ մինչև հիմա չի
ներում ու ատելությամբ է լցված իմ հանդեպ։ Նա ինձ համարում է ամենաստոր մարդը։

Նրան, իհարկե, կարելի է հասկանալ։ Բայց ինչքան չլինի՝ ժամանակակից աղջիկ է՝ ազատ հարաբերությունների կողմնակից․ էլ ոնց
կլիներ՝ դպրոցականների պես ժամադրվում էինք ու բաժանվել ենք։Նրան ոչ մի բանից չեմ զրկել․ ոչ կուսությունից, ոչ փողից, ոչ էլ՝ հեղինակությունից։ Միակ բանը, որ նա կորցրել է ինձ հետ՝ ժամանակն է։ Բայց այդ ժամանակը լցված է եղել բովանդակությամբ, ա-
նաղարտ սիրով ու ռոմանտիկայով։
Ես անկեղծորեն սիրահարվել էի նրան ու իսկական զգացմունքներ պարգևել (դրանից բացի առօրյա կյանքում էլ էի օգնում)։ Մի խոս-
քով, սիրտս ծանր է, նա ինձ ատում է։ Մի՞թե ես այդչափ ստոր մարդ եմ։ Չէ՞ որ ամեն քայլափոխին նման իրավիճակներ են լինում։ Ես
մտադիր էլ չէի նրան խաբել։Պարզապես ակամա սիրահարվեցի։ Եթե նրան ճիշտը չեմ էլ ասել, դա արել եմ զուտ նրա հանդեպ իմ մեծ
սիրուց դրդված։
