Ամուսնանալուց երկար հետո տարիներ չէի կարողանում մայրանալ, բայց երբ ծնվեց երեխաս, զղջացի, որ ունեցել եմ նրան…Երկար
տարի-ներ չէինք կարողանում երեխա ունենալ։ Բժիշկները չէին հասկանում պատճառը․ոչ մի ակնհայտ խնդիր չկար։ Մեր հարաբե-
րություն-ներում սա անդադար վեճերի առիթ էր։ Ամուսինս երազում էր մեծ ընտանիքի մասին, իսկ ես չէի կարողանում գոնե մի եր-
եխա ունե-նալ։

20 տարի սպասելուց հետո՝ մենք կարծես այլևս ուժ չունեինք պայքարելու համար։ Անվերջ վեճերը ստիպեցին մեզ ամուսնալուծվելու
որոշում կայացնել․․․սակայն հաջորդ օրը իմացա, որ հղի եմ։Չեմ կարող խոսքերով նկարագրել,թե մենք ինչ էինք զգում, որքան երջա-
նիկ էինք։Այդ պահին ես 38 տարեկան էի, իսկ Գևորգը՝ 45։ Ամուսինս երբեմն տխուր կատակում էր, որ այդ տարիքում շատերն ար-
դեն պապիկ են դառնում, իսկ ինքը դեռ նոր պիտի իմանա, թե ինչ է նշանակում հայր լինել։
Միայն դստերս ծնո ւնդից հետո հասկացա,թե ինչ մեծ պատասխանատվո ւթյուն է ընկել ո ւսերիս։ Անիի հետ զբոսնելիս նախանձով
նայում էի երիտասարդ մայրիկներին․նրանք այնքան լավ էին խաղում երեխաների հետ,վազվզում, իսկ ես չէի կարող հիմա անել նույ-
նը, ինչ 20 տարի առաջ։ Ինձ մոտ հետծննդյան դեպրեսիա սկսվեց։ Ամուսինս, ով ձևացնում էր, թե ամեն ինչ լավ է, երբեմն խո-
սում էր այն մասին, որ վախենում է, թե մարդիկ կարող են կարծել, որ ինքը Անիի պապիկն է։

Երեխայի ծնունդից հետո չդադարեցին մեր վեճերը, պարզապես անձայն դարձան,որ չարթնացնենք երեխային։5 ամիս անց մենք բա-
ժանվեցինք։ Երևի ամուսինս հոգու խորքում համակերպվել էր այն մտքի հետ, որ երբեք երեխա չի ունենա, դրա համար էլ չկարողա-
ցավ հաղթահարել իր վախերն ու կոմպլեքսները։ Այժմ ես միայնակ եմ մեծացնում դստերս, և դա ինձ մոտ վատ չի ստացվում։ Անիս
արդեն 2,5 տարեկան է, մենք միասին գնում ենք հեծանիվ վարելու, հաճախում ենք զարգացնող խմբակներ։
Իսկ ես զղջում եմ միայն մի բանի համար․ ես գործել եմ մեծ սխալ՝ երեխա ունենալով․․․մի մարդուց, ով այդպես էլ չկարողացավ հայր
դառնալ։
