Ամուսինս ստիպում է, որ երեխայիս թողնեմ սկեսուրիս մոտ, իսկ ես․․․Ես նրա իրական դեմքը բացահայտեցի ամուսնությունից միայն
մի քանի ամիս անց։Բոլորին կողքից թվում է, թե մեր ընտանիքն անթերի է, սակայն ոչ մեկի մտքով չի էլ անցնում, թե ինչ սարսափելի
մարդու հետ եմ ապրում: Արմենը կարողանում է լավ դիմակավորվել:
Անգամ ես նրա իրական դեմքը բացահայտեցի ամուսնությունից միայն մի քանի ամիս անց:Ամուսնացած ենք 5 տարի: Ամուսինս ու-
ժեղ,իշխող մարդ է, ունի իր սեփական բիզնեսը:Նա շատ լավ էր վերաբերվում ինձ, հաճոյախություններ անում ու ծաղիկներ նվիրում:
4 ամիս հանդիպելուց հետո որոշեցինք ամուսնանալ, իսկ երբ 5 ամսական հղի էի, էլ չէի կարողանում աշխատել վատ ինքնազգացո-
ղության պատճառով: Ժամանակից շուտ գնացի դեկրետ, ու այդ պահից սկսվեց իմ անհատական դժոխքը:

Ես բոլոր առումներով կախվածության մեջ էի ամուսնուցս, նրանից գումար էի խնդրում անգամ խիստ անձնական իրեր գնելու հա-
մար: Իսկ նա իրեն այնպես էր պահում, կարծես իր աշխատողը լինեմ, ով առանց գործն անելու գումար է ուզում: Ես փորձում էի հան-
գստացնել ինքս ինձ՝ հավատացնելով, թե դա նորմալ է:Որդուս ծնվելուց հետո ամեն ինչ էլ ավելի վատացավ. ամուսինս կարող էր ինձ
վրա ձեռք բարձրացնել տեղի ու անտեղի:

Երեխան հիվանդացել է՝ ես եմ մեղավոր, կոմունալները շատ են՝ էլի մեղքը իմն է, ու այդպես շարունակ: Բանը հասավ նրան, որ սկս-
եցի սպառնալ նրան՝ ասելով, որ ոստիկանություն կդիմեմ:Մի քանի օր առաջ նա եկավ տուն ու ասաց, որ հավաքեմ երեխայի իրերը:
-Մի շաբաթով գնում է տատիկի տուն:
Ես չէի ուզում թողնել, բայց նա նորից ձեռք բարձրացրեց, ու ստիպված համաձայնվեցի: Ցավալին այն է, որ անգամ սկեսուրս չի ճա-
նաչում իր տղային: Նա մորն ասել էր, որ հիվանդացել եմ, ու դրա համար էլ երեխային նրա մոտ է տանում… իսկ այդ ընթացքում ես
տանը պառկած էի կապտուկներով:Էլ չեմ դիմանում այս ամենին:

Նա թույլ չի տալիս, որ գնամ որդուս հետևից, թույլ չի տալիս դուրս գալ տնից, ասում է՝ ավելի վատ կլինի ինձ համար, եթե որևէ մե-
կին պատմեմ այս ամենի մասին:Նա բոլորի համար անթերի մարդ է, նույնիսկ տարեց մոր համար, ով խնամում է մեր երեխային՝
կարծելով, թե մենք այդ ընթացքում հանգստանում ու կյանքն ենք վայելում…
