Ամուսինս սպառնում է ամուսնալուծվել, եթե դուրս չգամ աշխատանքից ու սկսեմ խնամել իր հիվանդ մորը․․․Չգիտեմ ինչ անեմ

Ամուսինս սպառնում է ամուսնալուծվել, եթե դուրս չգամ աշխատանքից ու սկսեմ խնամել իր հիվանդ մորը․․․Չգիտեմ ինչ անեմ։ Սկե-
սուրս 75 տարեկան է, անկողնային հիվանդ է: Ունի սրտի հետ կապված խնդիրներ, շաքա րային դիաբետ, մի խոսքով, հիվանդութ-
յունների շարան: Եթե նախկինում նա տան մեջ քայլում էր, ինքնուրույն հասնում խոհանոց, հիմա այլևս չի կարողանում: Բայց պիտի
նշեմ, որ թեպետ մի տան մեջ ենք ապրել, բայց երբեք մտերիմ հարաբերություններ չենք ունեցել:

Նա միշտ էլ իր դստեր հետ է խոսել, կիսվել, բայց վերջինս Հայաս տանում չի ապրում: Ես հար գել եմ սկեսուրիս, բայց որպես հարա-
զատ մարդու չեմ ընդունել:Երբ սկեսուրիս վիճակը վատացավ, նա 1 ամիս անցկացրեք հիվանդանոցում, բայց բժիշկն ասաց, որ նա
այլևս չի կարողանա քայլել, քանի որ կան լուրջ անբուժելի խնդիրներ:Նրան տարել ենք տաս նյակ բժշկական կենտրոններ, անցել է
վերականգնողական կուրսեր, բայց ոչինչ չի օգնում:

Հիմա սկեսուրիս միայնակ թողնել չի լինի, ու դրա համար էլ ես ու ամուսինս խնամակալ վարձելու որոշում կայացրեցինք:Սակայն եր-
կու աշխատող ենք գտել, ու նրանցից ոչ մեկ չի դիմացել 1 շաբաթից ավել: Սկեսուրս ծանր բնավորություն ունի, այն ժամանակ էլ էր
այդպես,բայց հիմա նրա հետ շատ ավելի բարդ է:Ամուսնուս առաջարկեցի սկեսուրիս տանենք ինչ-որ պանսիոնատ, որտեղ խնամում են
տարեց մարդկանց:

Կարող ենք տանել 4 օրով, թող բուժվի, վերականգնվի, իսկ ուրբաթ երեոյան մինչ երկուշաբթի առավոտ բերենք տուն: Բայց նա կտ-
րուկ հրաժարվեց, ասաց, որ իր մայրը տնից ոչ մի տեղ չի գնալու: Ավելին, ամուսինս հիմա պահանջում է, որ թողնեմ աշխատանքս ու
ինքս խնամեմ սկեսուրիս: Իսկ ես չեմ ուզում:Արդեն 9 տարի աշխատում եմ խոշոր ձեռնարկությունում, սկզբում հասարակ մենեջեր
էի, հիմա արդեն բարձր պաշտոն եմ զբաղեցնում:

Ինչու՞ պիտի հրաժարվեմ տարիներով հասած իմ հաջողությունից: Վստահ եմ, որ իմ տեղը երկար ժամանակ ազատ չի մնա, քանի որ
շատերն են երազում պաշտոնի բարձրացման մասին: Բացի այդ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Տղաս հաճախում է երկարօրյա մասնա-
վոր դպրոց, կենցաղս հունի մեջ է ընկած, կարողացել եմ ամեն ինչ գրագետ դասա վորել: Ստաց վում է, որ պիտի հանուն սկեսուրիս
առավոտից երեկո նստեմ տանը, լսեմ նրա տրտնջոցը, եթե չաշխատեմ, որդուս պիտի հասարակ դպրոց տեղափոխեմ:

Բայց ինչու նման զոհողության գնամ, իհարկե չեմ ուզում:Օրեր առաջ, երբ ես ու ամուսինս նորից վիճեցինք նույն թեմայի շուրջ, ա-
սաց, որ կբաժանվի, եթե դուրս չգամ գործից: Ես նրան շատ եմ սիրում, չեմ ուզում ընտանիքս քանդել, բայց ոչ էլ ուզում եմ կորցնել
ինքս ինձ…

Չգիտեմ՝ որն է ճիշտ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика