Ամուսինս չի պաշտպանում ինձ իր մոր անտեղի վիրավորանքներից, ասում է՝ ոչինչ, ուշադրություն մի դարձրու․․․ Իսկ ես էլ չեմ կարողանում այսպես ապրել

Ամուսինս չի պաշտպանում ինձ իր մոր անտեղի վիրավորանքներից, ասում է՝ ոչինչ, ուշադրություն մի դարձրու․․․ Իսկ ես էլ չեմ կա-
րողանում այսպես ապրել։Այս ընթացքում չեմ կարողացել զգալ, որ ամուսնացած եմ, կողքիս կա ուժեղ տղամարդ, ում վրա կարող եմ
հույս դնել։ Ես ու ամուսինս ընդհանրապես չենք վիճում, առանձնապես պատճառ էլ չկա։ Ամուսինս հանգիստ մարդ է, չի սիրում կոն-
ֆլիկտներ, երբեք գումարը չի ափսոսում, բացի այդ աշխատասեր, պատասխանատու մարդ է։

Միակ բանը, որն ինձ տխրեցնում է, այն է, որ նա ընդհանրապես չի պաշտպանում ինձ իր մորից։ Սկզբում կարծում էի, թե դա նոր-
մալ է, բայց հիմա էլ չեմ կարողանում ապրել նման պայմաններում։ Ինձ թվում է, որ եթե սկեսուրս լրիվ խելագարվի ու հարվածի ինձ,
ամուսինս միևնույնն է չի փոխի դիրքորոշումը։Մեր համատեղ կյանքի առաջին օրվանից այդ կինը սկսել է ինձ ատել։ Նա ինձ բացա-
հայտ նեղացնում է, վիրավորում, իսկ ամուսինս անգամ եթե ականատես է լինում, նույնիսկ չի փորձում կարգի հրավիրել մորը։

Սկեսուրս էլ՝ հասկանալով, որ ոչ մի պատիժ չի ստանում, ավելի վատ է սկսում իրեն պահել։Սկզբում ոչինչ չէի պատասխանում, կար-
ծում էի, թե խանդից է իրեն այդպես դրսևորում, գուցե ժամանակի հետ հանդարտվի։ Հիմա հասկանում եմ, որ զուր հույսեր էի փայ-
փայում։Սկեսուրս անընդհատ գովում է դստերը, որն արդեն երեխա է ունեցել ու իր ողջ ժամանակը նվիրում է նրան։Հարսը՝ ըստ սկե
սուրիս, պիտի միշտ մնա տանը, զբաղվի ուտելիք պատրաստելով, տունը մաքրելով, այլ ոչ թե առավոտից երեկո աշխատի։

Ըստ նրա նորմալ աղջիկը պիտի ամուսնանա 18 տարեկանում,իսկ եթե չի ստացվել,ապա ամուսնանալու դեպքում թողնի աշխատան
քը ու իրեն նվիրի ընտանիքին։ Եթե հարսն աշխատում է, տանից դուրս է գալիս ամեն օր, ուրեմն վատն է։Որքան էլ փորձում եմ խու-
սափել վեճերից, չի ստացվում։ Ամենից վատն այն է, որ ամուսինս մեր վեճերի ընթացքում հայացքը անգամ չի կտրում հեռախոսից
կամ հեռուստացույցից, կարծես ոչինչ չի կատարվում։

-Ինչի՞ ես նեղվում, պարզապես ուշադրություն մի դարձրու մորս խոսքերին, մոռացիր նրա ասածները, -երբեմն ասում է ամուսինս,
-եթե չպատասխանես նրան, ընդհանրապես սկանդալ չի լինի։ Ուղղակի լուռ լսիր ու անցիր առաջ։

Իսկ ես չեմ ուզում իմ հասցեին վիրավորանքներ լսել ու լռել։ Եթե ուղղակի խոսել ու զայրանալ է ուզում, թող գնա դրսում մի լավ գոռ-
գոռա։ Ես չեմ պատրաստվում նրա համար թիրախ լինել։

-Չեմ պատրաստվում միջամտել կանանց վեճերին, դա իմ գործը չէ ու առհասարակ, նման հարցերում գլուխ չեմ հանում։ Մայրս այդ-
պիսինն է, նրան փոխելն անհար է։

Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ։ Առանձնանալուն ամուսինս կտրականապես դեմ է, որովեհտև չի ուզում, որ վարձով տանը ապրենք։ Ա-
սում է՝ ինչի համար ուրիշի տան մեջ ապրեմ, այդքան գումար տամ, եթե ունեմ իմը։ Մոր հետ խոսել չի ուզում, որովհետև անիմաստ
է համարում։ Նրա առաջարկած միակ տարբերակը այն է, որ լռեմ ու չպատասխանեմ սկեսուրիս։ Իսկ ես արդեն լուրջ մտածում եմ
ամուսնալուծվելու մասին, քանի դեռ երեխա չունեմ․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика