Ամուսինս ու ես դարձել ենք մեր հարևանների բամբասանքի առարկան, ամբողջ օրը միայն մեր մասին են խոսում․ Պատճառը ինձ
համար ուղղակի անհասկանալի է․․․Որքան լավ է լինում, երբ հարևանները միմյանց հանդեպ հարգանքով ու ջերմությամբ են լցված,
երբ տեսնում են բակում, սրտանց ողջունում են, հարցեր տալիս, լավ օր մաղթում:
Մենք երկար ժամանակ հենց նման մարդկանց շրջապատում ենք ապրել, սակայն մի քանի ամիս առաջ վերջապես բնակարան գնե-
ցինք ու տեղափոխվեցինք բարձրահարկ շենք:Շատ ենք չարչարվել ու ջանքեր գործադրել, որ կարողանանք մեզ թույլ տալ ունենալ
մեր տունը: Բայց ցավոք, հարևանների հետ մեր շփումը չստացվեց:

Երբ նոր էինք տեղափոխվել այստեղ, շենքի ավագը առաջարկեց միանալ վայբերի խմբին, որտեղ բնակիչները քննարկում են շենքի
հետ կապված տարբեր հարցեր: Հարմար է, ժամանակ չի խլում, ժամանակակից մոտեցում է. մենք դեմ չէինք: Բայց վերջերս վիճե-
ցինք բոլոր հարևանների հետ մի ընտանիքի պատճառով:
Բոլորը քննարկում էին շենքում ապրող բազմազավակ ընտանիքին, որն ունի ֆինանսական աջակցության կարիք: Խմբում գրանց-
ված են բոլորը, բացի տվյալ ընտանիքից:Շատ բարդ իրավիճակ է նրանց մոտ. մայրն ունի 6 երեխա ու հետևաբար՝ չի կարողանում
աշխատել: Իսկ ամուսինը գործազուրկ է, քանի որ նրան հաճախ են հեռացնում աշխատանքից՝ ուրիշինը վերցնելու վնասակար սո-
վորության պատճառով: Ընտանիքը հիմնականում ապրում է պետության կողմից տրվող օգնության հաշվին:Տունը գնել են ամուսնու
ծնողները,նրանց մշտա-պես օգնում են կամավորները՝ բերելով սնունդ ու հագուստ:

Ու ահա մեր խմբում հարևաններից մեկն առաջարկեց գումար հավաքել ու ծրարով տալ ընտանիքին՝ շենքի բնակիչների կողմից:
Բացի մեզնից՝ բոլորը համաձայնեցին: Նրանք համարում են, որ ամբողջ օրն աշխատող մարդիկ պարտավոր են արդար քրտինքով
վաստակած գումարը տալ անգործ տղամարդուն, ով 6 երեխա ունի: Եթե նա ունի ոտք ու ձեռք, ինչու է իրեն թույլ տալիս պառկել
բազմոցին ու սպասել, թե երբ կօգնեն ուրիշ մարդիկ կամ պետությունը:
Փոխանակ մտածի, թե ինչ գործ անի, ինչպես գումար բերի տուն, որ կերակրի ու հագցնի իր 4 դուստրերին ու 2 որդիներին, բազմա-
զա-վակ հայրը օգնություն է մուրում մեծահոգի մարդկանցից:Ես պահում եմ իմ կնոջն ու որդուն, այնքան էլ բարձր աշխատավարձ
չեմ ստանում: Ինչու՞ ոչ ոք չի մտածում, թե ինձ որտեղից գումար, իսկ ես պիտի հոգ տանեմ մի մարդու ընտանիքի մասին, ով բացի
երեխա ունենալուց ուրիշ ոչինչ չի կարողանում անել, ով չգիտի՝ թե ինչ է պատասխանատվությունը:

Արդեն քանի օր է, երբ տեսնում եմ հարևաններից որևէ մեկին, իրենց այնպես են պահում, կարծես անմարդկային քայլ եմ արել: Բայց
նրանք չեն ուզում հասկանալ, որ քանի դեռ օգնում են նման մարդկանց, թույլ են տալիս շարունակել չաշխատել ու ապրել ուրիշների
հաշվին: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ նման «տղամարդիկ» օգտագործում են հարազատ երեխաներին՝ սեփական կյանքը դասավո-
րելու համար:
