Ամուսինս լքեց ինձ ու մեր երեխաներին․ Նրան չկանգնեցրեց նույնիսկ այն, որ մայրը վատառողջ է ու երկար չի ապրի․․․
Սկեսուրս որդուն մեծացրել է միայնակ՝ առանց ամուսնու։ Նա դաստիարակել է նրան որպես լավ, անկախ, աշխատասեր, բարի և
ուշադիր տղա: Նա աշխատել է գործարանում, իսկ հետո ծառայել բանակում ու մեկ տարի անց ամուսնացել։ Նա իր երիտասարդ
կնոջը, այսինքն՝ ինձ, բերեց իր մեկ սենյականոց բնակարան, որտեղ նա ապրում էր մոր հետ։ Ես նախկինում ապրել եմ հանրակա-
ցարանում:

Ես գյուղից եմ, ուստի ամեն ինչին հարմարվում եմ, հանգիստ ու համեստ եմ։ Իհարկե, մեզ համար այնքան էլ հարմար չէր սկեսուրիս
հետ նույն սենյակում ապրելը, բայց բնակարան վարձելու հնարավորություն չունեինք։ Մենք շատ լավ էինք ապրում։ Ես հիանալի հա-
րաբերություններ ունեի սկեսուրիս հետ։ Ես ու ամուսինս նույնպես շատ լավ էինք ապրում։
Մեկուկես տարի անց ես որդի ունեցա։Երկու տարի անց էլ դուստր։ Իհարկե, մարդաշատ էր մեզ համար մեկ սենյականոց բնակարա-
նում ապրելը։Երեխաները հաճախ լաց էին լինում գիշերները։Բայց սկեսուրս ինձ վրա չէր բարկանում,այլ միշտ օգնում էր՝ թե՛ խոհա-
նոցում, թե՛ երեխաների հետ։Եվ հետո, երբ նրան երեք տարի էր մնացել թոշակի անցնելու, սկեսուրս հասկացավ, որ կարող է չհասց-
նի նոր բնակարան ձեռք բերել և գնաց ղեկավարության մոտ և բանակարան խնդրեց։ Ղեկավարությունը նրա խնդրանքը չմերժեց և
տուն տվեց

Բնակարանը վատն էր, փայտե շենքի մեջ, որտեղ ընդհանուր խոհանոց կար, իսկ զուգարանը դրսում էր։Այս շենքը պետք է քանդվեր,
իսկ վարձակալներին հնարավորինս շուտ նոր բնակարան տրվեր։ Այսպիսով, մենք տեղափոխվեցինք այնտեղ ապրելու: Ընդամենը
պետք է մի քիչ էլ սպասեինք, բայց հետո եկան իննսունականները, և մենք հասկացանք, որ երբեք բնակարան չենք ստանա։Այս բնա-
կարանում ապրելը շատ դժվար էր։
Իսկ հետո ամուսնուս աշխատանքից ազատեցին։ Երեխաներին ու մեզ կերակրելու համար նա աշխատանքի ընդունվեց խանութում
որպես բեռնակիր։ Նա հաճախ էր տուն գալիս տխուր: Եվ հետո նա ինձ ասաց, որ հեռանում է ինձանից։ Պարզվում է՝ նա սիրահար-
վել էր իր տնօրենին՝ խանութի ղեկավարին։

Նա ուներ իր սեփական բնակարանն ու մեքենան։ Նրա սիրուհին ինձնից մեծ էր, բայց չնայած սրան, նա շատ գեղեցիկ ու խնամված
կին էր։Ես ու ամուսինս բաժանվեցինք, բայց նա չմոռացավ երեխաներին ու մորը։ Նա հաճախ մեզ մեծ տոպրակներով սնունդ էր բե-
րում։ Սկեսուրս շատ էր վախենում, որ ես նրան տնից դուրս կհանեմ որդու պատճառով, բայց ես նրան շատ էի հարգում ու սիրում,
չնայած իր որդու դա վաճանությանը: Երբ նա հայտնվեց անկողնում, ես սկսեցի խնամել նրան, քանի որ նա իմ համար մոր պես է ե-
ղել և երբեք չի արդարացրել իր որդու արարքը:
Կարճ ժամանակ անց սկեսուրս մահացավ, բայց․․․Մահվանից առաջ ինձ խնդրեց, որ ներեմ իր որդուն և վերադառնալու պարագա-
յում նրան հետ ընդունեմ
