Ամուսինս իր սխալները երբեք չի ընդունում․ Արդյունքում ամեն անգամ ինձ է մեղադրում․․․Չգիտեմ ինչպես շարունակեմ ապրել նրա հետ

Ամուսինս իր սխալները երբեք չի ընդունում․ Արդյունքում ամեն անգամ ինձ է մեղադրում․․․Չգիտեմ ինչպես շարունակեմ ապրել նրա
հետ։Ամուսինս վիճելով անտակտ հայտարարություններ է անում իմ հասցեին:Նա իսկապես շատ է վիրավորում ինձ:Վերջերս քննար-
կում էինք թոռնուհուս պահվածքը, որը 7 տարեկան է: Նա մոլի բանավիճող է:

Հանկարծ այդ պահին ամուսինս ասաց, որ ես նույնպես այդպիսին եմ, որ միշտ իմ տեսակետն եմ պնդում:

-Ի՞նչ կապ ունեմ ես այդտեղ, եթե հիմա մենք խոսում ենք այլ բանի մասին,- հարցրեցի ես, իսկ նա պատասխանեց, որ նա իմ մասին է
խոսում, որ ես չեմ ցանկանում փոխվել և միշտ ձգտում եմ ապացուցել իմ ճիշտը: Հենց փորձեցի առարկել, նա սկսեց բղավել.

-Չեմ ուզում լսել քեզ, միշտ նույնն է:

Այնուհետև նա ոտքի կանգնեց և հեռացավ հետևյալ բառերով.

-Դու դարձյալ ինձ հունից հանեցիր:

Կես ժամ անց, կարծես թե ոչինչ չէր պատահել, նա սկսում է խոսել, իսկ ես վիրավորանքից լռում եմ, ասելով նրան, որ ես չեմ հասկա-
նում, թե ինչու է նա բղավում ինձ վրա: Նա պատասխանում է.

-Դու միշտ նեղանում ես մանրուքների պատճառով:

Միգուցե սա նորմալ է: Արդյո՞ք ես շատ ուշադրություն դարձնում նրա բառերին։ Կսպասեմ Ձեր կարծիքներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика