Ամուսինս իր առաջին կնոջից 21-ամյա որդի ունի․ Այժմ նա եկել է մեր տուն ու իրեն այնպես է պահում, կարծես մեր տան տեր տիրա-
կանը ինքն է․․․
Ամուսինս առաջին կնոջից մի որդի ունի։Արսենը 21 տարեկան է,մեծ տղա է,բայց իրեն երեխայի պես է պահում։Ամուսինս՝ Անդրանի-
կը, արդեն 10 տարի է, ինչ ամուսն ալուծված է։ Սկզբում երեխան մն ացել էր մոր մոտ, բայց մինչ որդին բանակում էր, այդ կինը որո-
շեց, որ պիտի զբաղվի անձնական կյանքը դասավորելով, և 20 տարեկ անից Արսենը սկսեց մեզ հետ ապրել։

Չնայած նրան, որ տղան ինքը ցանկացավ մեզ հետ մնալ, ասելով, որ չի ուզում տե սնել մոր սիրեկանններին, ես վստահ եմ, որ նրա
մայրը միայն ուրախ է դրա համար։ Իր համար առոք-փառոք ապրում է 2-սենյականոց տան մեջ, ոչ մի բանի մասին չի մտածում։Ինձ
իհարկե չուրախացրեց ամուսնուս որդու՝ մեզ հետ ապրելու լուրը, բայց ոչինչ չասացի, փորձեցի սրտաբաց ընդունել նրան։

Երբ ամուսնանում ենք, պիտի ընդունենք նաև մեր զուգընկերոջ բարեկամներին, հատկապես, եթե խոսքը գնում է հարազատ որդու
մասին։Բայց այդքան ջերմ ու բարի տրամարդված լինելով հանդերձ՝ չկարող ացա նորմալ հարաբերություններ հաստատել Արսենի
հետ։ Նա ինձ ի սկզբանե չընդունեց։ Այդ օրվա նից ես կարծես դժոխքում լինեմ։
Արդեն տանը հանգիստ քայլում է դրսի կոշիկներով, կեղտոտ ափսեները թողնում է սեղանին, նրա սենյակ մտնել հնարավոր չէ, այն-
տեղ աղբանոց է սարքել։ Հարցրեցի, արդյո՞ք մոր տանն էլ էր իրեն այդպես պահում, բայց պատասխան չստացա։Ամուսնուցս հետա-
քրքվեցի, թե որքան է իր որդին ապրելու մեր տանը, բայց նա ասաց, որ դեռ սպասեմ։

Հիմա Արսենը ոչինչ չի ուզում անել՝ ոչ աշխատել, ոչ ուսումը շարունակել, նրան հետաքրքրում են միայն համակարգչային խաղերը,
առավոտից երեկո էկրանի առաջ է նստած, դրա փոխարեն կարող էր առցանց աշխատել։Հիմա անհամբեր սպասում եմ, թե երբ է
մայրը նրան հետ կանչելու, բայց, կարծում եմ, այդ օրը մոտ չէ։
