Ամուսինս իմ կամքին հակառակ երեխայիս հոր անունն է տվել․ Հիմա տարակուսանքի մեջ եմ, արդյո՞ք արժի ներել ամուսնուս ու համակերպվել, թե․․․

Ամուսինս իմ կամքին հակառակ երեխայիս հոր անունն է տվել․ Այդ մասին իմացա, երբ բացեցի ծննդյան վկայականը․․․ Երբ ես ու
ամուսինս իմացանք, որ երեխայի ենք սպասում, սկսեցինք մտածել, թե նրան ինչ անուն ենք տալու: Բայց երբ իմացանք, որ տղա ենք
ունենալու, ինձ անակնկալ էր սպասում. պարզվեց, որ ամո ւսնուս ընատնիք ում ընդունված է որդիներին տալ պապերից որևէ մեկի
անունը:

Ամուսնուս անունը Բագրատ է, սկեսրայրիս անունը՝ Ներսես: Նրանց ընտանիքի համար կարևոր է հարյուրամյակներով եկած ավա
նդույթը, ու ոչ մեկ չի պատրաստվում հրաժարվել դրանից: Այսինքն եթե աղջիկ են ունենում, հարսներն էլ կարող են անուն ընտրել,
իսկ եթե տղա, ուրեմն պիտի անպայման կրի պապիկի անունը:Անունների ցանկում, որից ինձ առաջարկեցին ընտրել, չկար այնպի-
սին, որն ինձ դուր եկավ:

Ու դրանից հետո սկսվեցին իմ ու ամուսնուս վեճերը: Ես ասում էի, որ չեմ ուզում որդուս Ներսես անվանել, ինձ ավելի շատ դուր են
գալիս Մարկ ու Տիգրան անունները, իսկ նա շարունակ պնդում էր,որ չի խախտի ընտանեկան ավանդույթը:Արդյունքում վիճակս վա-
տացավ, ու ինձ տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ մնացի 3 օր՝ բժիշկների հսկողության տակ: Ամուսինս այնքան անհանգստա-
ցավ ու վախեցավ փոքրիկի համար, որ ասաց.

-Թող լինի քո կամքը, քո ուզածով կանենք:

Բարեբախտաբար, այլևս ինքնազգացողության վատացում չեղավ, որդիս ծնվեց ճիշտ ժամանակին: Երբ ամուսինս եկավ մեզ տես-
նելու, ասաց, որ վերջնական որոշեմ անունը, ես էլ խնդրեցի գրանցել որպես Մարկ: Այնքան երջանիկ էի. որդիս առողջ էր, գիրկս քը-
նած, ամուսնուս հետ էլ այլևս չենք վիճում:Ծննդատնից դուրս գրվելու օրը մոտեցավ սկեսուրս, գրկեց որդուս ու սկսեց ջերմ խոսքեր
ասել, շոյել, բայց նրան դիմում էր «Ներսես»:

Ես կարծեցի, թե ամուսինս դեռ չի ասել տանեցիներին, որ ուրիշ անուն ենք ընտրել:Բայց կարծես գլխիս եռման ջուր լցնեին, երբ տա-
նը վերցրեցի ծննդյան վկայականը ու մեջը կարդացի «Ներսես» անունը… Այնքան արտ ասվեցի, վիճեցի ամո ւսնուս հետ, բայց ի՞նչ
անեմ: Ամուսինս խոստովանեց, որ սա նրա վաղեմի պլանն էր:

Ծնողներս հասկացան ինձ ու ասացին, որ կօգնեն անունը փոխելու հարցում: Իսկ ես հիմա տարակուսանքի մեջ եմ, արդյո՞ք արժի
ներել ամուսնուս ու համակերպվել, թե հասնեմ ուզածիս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика