Ամուսինս գնաց խանութ առևտուր անելու,բայց տուն վերադարձավ ապրանքների փոխարեն մի հրաշք մանուկ գրկած․․․Ես ու ամու-
սինս արդեն 10 տարի ամուսնացած էինք: Երջանիկ կյանքի համար ունեինք ամեն ինչ. լավ աշխատանք, տուն, հավատարիմ ընկեր-
ներ և հոգատար բարեկամներ:Սակայն պակասում էր գլխավորը. մենք երեխա չունեինք:

Ես երկար ժամանակ բուժվում էի, սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Մեր ընկերները մեզ խորհուրդ էին տալիս երեխա որդեգրել, սա-
կայն ինձ թվում էր, որ ես չեմ կարողանա անկեղծ սիրել ուրիշի երեխային:Ամանորի նախօրեն էր: Թխվածք պատրաստելիս նկատե-
ցի, որ մի երկու բաղադրիչ է պակասում և խնդրեցի ամուսնուս խանութ գնալ:
Սակայն ամուսինս վերադարձավ 2 րոպեից՝ նորածին երեխայի գրկած:Պարզվում է,շքամուտքի մոտ ամուսինս մանկասայլակ է հայ-
տնաբերել, որի մեջ քնած էր փոքրիկը, մոտակայքում ոչ մի մեծահասակ չի եղել:Արմենն առանց երկար մտածելու փոքրիկին բերել էր
տուն, որ վերջինս չսառի:

Մենք ոստիկանություն զանգեցինք…պարզվեց երեխային լքել են, գցել են դուրսը և հեռացել: Ոստիկանները տարան երեխային:Ես
մի քանի օր տեղս չէի գտնում, իսկ երբ տոնական օրերն անցան, շտապեցի, որպիսի փոքրիկի մասին ինչ-որ նորություն իմանամ:
Կարծում եմ, արդեն հասկացաք, որ երեխան արդեն մեզ հետ է ապրում, մենք նրան պաշտոնապես որդեգրել ենք:Մեր տղան արդեն
գրեթե 3 տարեկան է, և մենք սիրում ենք նրան ամբողջ սրտով և մեր կյանքն առանց նրա չենք պատկերացնում:
