Ամուսինս ասաց, որ ես շատ գումար եմ ծախսում գնումներ անելիս․ Դրանից հետո տան առևտուրը թողեցի նրա վրա․․․Մի քանի օր
անց ծաղիկները ձեռքին եկավ ներողություն խնդրելու։Հիմնականումմեր տան գնումները կինս է կատարում,քանի որ նրա աշխատ-
անքն ավելի շուտ է ավարտում, և գնում է խանութ` տան համար անհրաժեշտ բոլոր իրերը գնելու։ Իսկ վճարումներն էլ կատարում է
իմ քարտով։
Կար մի ժամանակաշրջան, երբ ես ուշադրություն չէի դարձնում նրա ծախսերին, քանի որ մենք խնայելու կարիք չունեինք:Բայց սկս-
վեց ճգնաժամ, աշխատավարձերը սկսեցին նվազել, իմ գործընկերներից շատերը դադարեցին կուտակել ամսական բոնուսներ, մի
խոսքով` դժվար էր բոլորիս համար։ Ես սկսեցի վերահսկել իմ ամենօրյա ծախսերը։Իմ կարծիքով` կինս ամեն օր չափազանց մեծ գու-
մար էր թողնում խանութներում, քանի որ ես երեկոները հաղորդագրություն էի ստանում և տեսնում, որ նա չափից շատ է ծախսում։

Մի անգամ տուն վերադարձա հոգնած և վրդովված, ինչն էլ պատճառ դարձավ վիճաբանության, քանի որ այլևս չդիմացա և հարցրի,
թե որտեղ և ինչի վրա է նա օրական ծախսում այդպիսի գումարներ.
֊ Այժմ իմ աշխատավարձն ավելի ավելի քիչ է, և այն չենք կարող անմտորեն ծախսել: Չեմ կարող հասկանալ` ի՞նչ ես գնել այդքան մեծ
գումարով։
֊ Այն, ինչ մենք ուտում և օգտագործում ենք ամեն օր: Ինքդ տե՜ս ու համոզվի՜ր։
֊ Լա՜վ, տու՛ր վերջին կտրոնները, և ես կհամենատեմ։
Պարզվեց, որ կտրոնը միայն մեկն էր, որտեղ ընդհանուր գումարն էր նշված` առանց ապրանքների ցուցակի:
-Եվ ի՞նչ, ես սրանո՞վ պետք է հասկանամ։Կինս վրդովվեց.
֊ Վերցրու՛ քո քարտը, և վաղվանից ի՜նքդ կկատարես գնումները։

֊ Դե՛, գրի՛ր ինձ ապրանքների ցուցակը:
֊ Ոչի՜նչ, կհասկանաս, թե ի՞նչ է մեզ պետք:
Այսպիսով, երեկոյան ես ստիպված էի մի փոքր շուտ ավարտել աշխատանքս,որպեսզի հասցնեի խանութ մտնել:Ես մոտ 2 երկու ժամ
վերլուծում էի գները, փորձում գտնել առավել ձեռնտու տարբերակներ` գնելու միայն ամենաանհրաժեշտը:Որքա՞ն եմ ծախսել: Գրեթե
երկու հազար ռուբլի, չնայած, իմ կարծիքով, ես ավելորդ ոչինչ չէի գնել: Ես սխալվել էի, կինս չէր վատնում մեր խնայողությունը:
Ես ստիպված էի գնել քաղցրավենիք և ծաղիկներ` ներողություն խնդրելու և իմ մեղքը քավելու համար։ Գումարի հետ կապված` նա
այլևս ոչ մի խոսք չլսեց ինձնից։
