Ամուսինները մի քանի տարի շարունակ հավաքում էին ուրիշների թափած աղբը․ Պատճառը Ձեզ կզարմացնի

Կանադացի ամուսիններ Քեթրին և Վեին Ադամսները իրենց առաջ նպատակ էին դրել, որ պետք է տուն գնեն: Քանդակագործ և պարուհի ամուսինները չէին կարողանում տուն գնելու համար գումար հավաքել: Նրանք որո-շեցին չհանձնվել և սկսեցին ինքնուրույն այն կառուցելը:

1992թ-ին նրանք տեղափոխվեցին քաղաքից դուրս և սկսեցին ջրի վրա տուն կառուցել: Նրանք տան կառուցման համար օգտագործում էին ուրիշների դեն նետած իրերը: Քանդակագործ ամուսնու համար դժվարություն չէր ներկայացնում հին իրերին նոր տեսք հաղորդելը:

Նրանք տուն կառուցեցին, արհեստանոց, փարոս և չորս ջերմոցներ:Ազատ ժամանակ Վեինը ձկնորսությամբ էր զբաղվում, սակայն եթե նա տնից դուրս գալու ցանկություն չէր ունենում, ապա նա ձուկ որսում էր իր բազմոցին նստած, քանի որ հատակի վրա հատուկ դիտանցք էր բացել:

Տունը հավաքված է հատուկ արևային էներգիան հոսանքի վերածող փայտե սալերով, ինչի շնորհիվ տանը էլեկ-տրաէներգիայի խնդիր չկա:Տան հիմքը բաղկացած է 12 կառամատույցից, որը ջրի վրա ամրացված է հատուկ լարի օգնությամբ:

Սակայն ամեն բան չէ, որ հարթ էր ընթանում. մի անգամ տուն առնետներ էին սողոսկել, իսկ երբ նրանք որոշե-ցին ընտանի թռչուններ պահել,վայրի թռչունները գողացան նրանց:Ամուսինները ունեն երկու զավակներ, որոնք իրենց հետ չեն ապրում, սակայն հաճախ են այցելում իրենց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика