Ամեն օր աշխատանքից տուն գալիս զգում էի, որ կինս հոգնած տեսք ունի․ Որոշ ժամանակ անց որոշեցի պարզել պատճառը․․․
Երիտասարդ հայրիկ Տոնի Էմմսը Facebook-ում ընտանեկան լուսանկար հրապարակեց:Այդ նկարի մեջ շատ տպավորիչ է նրա կինը՝ Շառլոտտա Սպերրին, ով գրկախառնված քնած է իրենց փոքրիկ որդու հետ:Նկարի տակ Տո նին իրեն այդ պահին պարուրած զգաց-մունքների մասին է գրել:

Նրա գրությունը ակնթարթորեն տարածվեց համացանցով մեկ:«Երբեմն այս կինն ինձանից արժանի ուշադրություն չի ստանում: Ա-մեն անգամ, երբ ես գործից տուն եմ վերադառնում, նա իրեն միշտ շատ «հոգնած» է զգում:Թվում էր, թե այդ ինչից պետք է նա հոգ-նի: Չէ՞ որ հենց ես էի ողջ օրը աշխատում, մինչ նա նույնիսկ դուրս էլ չէր գալիս տանից…
Վերջին ժամանակներս ես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ:Արդյոք ինչո՞վ է զբաղվում կինս իմ բացակայության ընթացքում, որ մշ-տապես հոգնած է լինում:Մի՞թե նա նստում է երե խայի հետ և հեռո ւստացույց է դիտում: Դե իհարկե, ոչ: Մեր երեխան սոված է լի-նում:Շառլոտտան նույնպես քաղցած է լինում, բայց նա մոռա նում է իր մասին և կերա կրում է մեր փոքրիկին: Հետո նա խաղում է փոքրիկի հետ, փոխում է տակդիրները, նորից է խաղում հետը…

Ինչ-որ պահի երեխան հոգնում է և քնում: Սակայն մայրիկը ժամանակ չի ունենում քնելու:Նա պետք է հավաքի թափթփված խաղա-լիքները, լվանա փոքրիկի հագուստը, լվանա ափսեները…Մինչ նա հաս ցնում է այդ ամենն անել, երե խան արթնա նում է և նորից մայրիկի ուշադրության պահանջն է զգում:
Շառլոտտան նորից կերակրում է փոքրիկին և խաղում է նրա հետ:Եվ դա այն դեպքում, երբ ինքը ժամանակ չի ունեցել նորմալ սն-վելու:Երբ ես տուն եմ վրադառնում ծանր և հոգնած աշխատանքային օրվանից հետո, ապա միայն մեկ հայացքը դեպի իմ երկու ա-մենաթանկ մարդկանց ինձ դարձնում է ամենաերջանիկ մարդը:

Եվ նայելով հոգնած Շառլոտտին՝ ես հասկանում եմ, թե նա որքան ուժ և ջանք է գործադրել մեր փոքրիկի լավ ինքնազգացողությունն ապահովելու համար:Եվ չնայած առաջին հայա ցքից կնոջ գործա դրած ջանքերն աչքի չեն ընկնում, չնչին են թվում, բայց ես հասկա-նում եմ, թե ինչ մեծ և ծանր աշխատանք է կատարում:Քանի որ մայրիկ լինելը սարսափելի դժվար է:Ես իսկապես շատ եմ սիրում իմ երկու քնած փոքրիկներին: Եվ նրանք արժանի են հանգստի ծանր օր ունենալուց հետո, քան որևէ այլ մեկը»:
