Ամեն մարդ գտնում է այն, ինչ ի վիճակի է փնտրել․․․Իմաստուն առակ բոլորի համար։Գեղեցիկ առակ այն մասին, թե ինչպես է մեզ
շրջապատող աշխարհը կախված մեր ընկալումներից։
-Ես երբեք չեմ եղել այստեղ։ Ասա, ծերուկ, ինչպ իսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում։
Ծերունին հարցին հարցով պատասխանեց.

-Իսկ ինչպիսին էին մարդիկ այն քաղաքում, որտեղից դու դուրս ես եկել։
-Դրանք եսասեր ու չար մարդիկ էին։ Ի դեպ, հենց այդ պատ ճառով ես ուրախությամբ դուրս եկա այնտեղից։
-Այստեղ դուք հենց այդպիսի մարդկանց կհանդիպես,– պատասխանեց ծերուկը։
Քիչ աց մի ուրիշ մարդ մոտեցավ ծերունուն և նույն հարցը տվեց.
-Ես հենց նոր եմ եկել, ասա հայր իմ, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում։
Ծերունին նույն պատասխանը տվեց.
-Ասա որդիս,իսկ ինչպիսին էին այն քաղաքի մարդիկ, որտեղ դու ապրում էիր։
-Օ, դրանք բարի, հյուրասեր և պարկեշտ մարդիկ էին։ Ես այնտեղ շատ ընկերներ եմ թողել և ինձ շատ դժվար էր նրանցից բաժան-
վելը։

-Դու այստեղ էլ հենց այդպիսի մարդկանց կգտնես,– պատասխանեց ծերուկը։
Այս ողջ խոսակցության ընթացքում նրանց մի քաղաքացի էր հետևում։ Նա մոտեցավ ծերուկին ու հարցրեց.
-Ինչու՞ դու մեկին ասացիր, որ այստեղ սրիկաներ են ապրում, իսկ մյուսին՝ որ լավ մարդիկ են։
-Լավ ու վատ մարդիկ ամենուր են, – պատասխանեց նրան ծերունին։ Պարզապես մենք կարողանում ենք գտնել միայն այն, ինչ կա-
րողանում ենք փնտրել…
