Պատմում ենք մի ունիվերսալ վարժության մասին, որը բարենպաստ է ազդում ամբողջ մարմնի վրա: Սա հիա-նալի վարժություն է՝ ուղեղը մարզելու համար, որը կօգնի կենտրոնանալ և ազատվել ցրվածությունից: Այն կմար-զի նաև վեստիբուլյար ապարատը:

Մարմինը երիտասարդացնող հիանալի գործիք, որը ծառայում է նաև որպես վատ ինքնազգացողության պրոֆի-լակտիկա:Մարզանքը տևում է 1 րոպեից ոչ ավել, իսկ կարելի է կատարել այն ցանկացած տարիքում:Հնարավոր է, որ դուք նախկինում էլ եք տեսել նմանատիպ վարժության կատարման եղանակներ:
Վարժությունը կայանում է նրանում, որ պիտի սովորեք կանգնել մի ոտքի վրա՝ փակ աչքերով, իսկ հետո մյուս ոտքի վրա:Վարժության կատարման գլխավոր նախապայմանն այն է, որ լինեք թուլացած, մտածեք լավի մասին ու զգաք ներդաշնակություն:

Փակեք աչքերը, բարձրացրեք ոտքը կամ ծալեք այն ծնկի հատվածում: Ձեռքերն այդ ընթացքում ազատ վիճա-կում են, կարող եք դեպի կողքեր տանել կամ բարձրացնել վերև: Չմոռանաք հանել կոշիկները:Հնարավոր է, որ առաջին անգամ չստացվի, կարող եք օրորվել կողքից կողք: Սկսեք 5-10 վայրկյանից՝ յուրաքանչյուր ոտքի վրա, պարբերաբար ավելացրեք ժամանակը:
Մարմնի օրորվելը նորմալ է այս վարժության համար, աստիճանաբար կսովորեք պահել հավասարակշռությունը: Եթե շատ եք դժվարանում, սկզբում կատարեք վարժությունը բաց աչքերով:Ցանկալի է անել սա ազատ սենյա-կում, որտեղ չկան սուր անկյուններով կահույք կամ առարկաներ:

Ինչպես է սա աշխատում. ոտնատակերը փոխկապակցված են ողջ օրգանիզմի հետ, և երբ փորձում եք հավա-սարակշռությունը պահել մի ոտքի վրա, դուք հավասարակշիռ եք դարձնում նաև ողջ օրգանիզմը:
Եղեք առողջ
