Ամեն անգամ դստերս նայելիս ավելի եմ ատում սկեսուրիս․․․Մի օր թողեցի սկեսուրիս մոտ, հետ եկա ու էտ փորձանքը պատահել էր, հիմա չեմ կարողանում ներել նրան։Աղջիկս 2 տարեկան էր, որ թողեցի սկեսուրիս մոտ գնացի գործերով, հետ եկա ու ամենից սարսա փելին տեսա: Սկեսուրս ընկնում է հարևանի հետ խոսքով երեխաս գնում է դուրս ու ընկնում մեր դրսի նկուղը:

Մի կերպ են երեխուս հասցնում հիվանդանոց:Կյանքը փրկեցին, բայց գլխի հարվածը էնքան ուժեղ էր եղել,որ երեխես շլդիկ դարձավ: Ես շնորհակալ եմ բժիշկներին, որ կարողացան երեխուս կյանքը փրեկել, բայց չեմ կարողանում սկեսուրիս ներել իր արածի պատճա ռով: Ոնց կարելի է 2 տարեկան երեխային անտեսել ու հարևանի հետ նստել զրուցել:

Անջատվածի մեկն է, դա առաջին դեպքն էր, որ երեխուս թողեցի իրա մոտ ու վերջաբանը էտպես եղավ: Ամուսինս էտ դեպքից հետո հոգեկան ծանր ապրումներ ունեցավ:Չեր խոսում, սթրեսի մեջ էր, առաջինը ինքն էր երեխուս տեսել էտ վիճակում: Սկեսուրս հիմա իրեն էնպես է պահում, ոնց որ էտ ամենի հետ ինքը կապ չուներ:

Ես տանջվում եմ, որ երեխուս էտպես եմ տեսնում, չնայած բժիշկները մեզ ասեցին, որ չափահաս դառնալուց հետո նորից են վիրա հատելու, որ շտկեն էտ խնդիրը, բայց մինչ այդ, ես նայում եմ երեխուս ու տանջվում:
