Թող Տիրոջ Ամենազոր Սուրջ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտ-պան մեր խիզախ զինվորներին։ Փառք ու պատիվ նրանց։Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից անսա-սան և անպարտելի պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը։Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ,խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկիրն ու զորացրու թշնամիների դեմ պատե-րազմում ի փառս Քո սուրբ անվան։
ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության համար: Նրանք վրեժ ունեն լուծելու նը-րանք՛ իրենց հայրերի, պապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատ-մամբ…

Ով, ամենակարող, ամենաբարեգութ Տեր, ամեն օր լսում ես նրանց մայրերի աղոթքը, ու տեսնում, թե ինչպես են նրանք մայրական կաթի ու արցունքների միջով հավատ ու սեր փոխանցում իրենց զավակներին..Ողորմիր նրանց…Քեզ է վստահված նրանց կայնքն ու ճակատագիրը: Ուժ տուր նրանց, անհնարինը դարձրու հնարավոր, որ հայ զինվորը կարողանա իրականացնել իր երկրի տերը լինելու իրողությունը: Փառք Քեզ ամենազոր, ամենա-կարող և ամենաբարեգութ
Տեր հավիտյանս հավիտենից Ա Մ ԵՆ
