Աղջնակին այստեղ հրաժեշտ տվեք, մինչև հիվանդանոց չի ապրի․․․Պատմություն իսկական «Հիպոկրատի երդում» տված բժշկի մասին

Աղջնակին այստեղ հրաժեշտ տվեք, մինչև հիվանդանոց չի ապրի․․․Պատմություն իսկական «Հիպոկրատի երդում» տված բժշկի մա-
սին։ Ես աշխատում եմ որպես շտապ օգնության բժիշկ: Աշխատա նքից հետո հոգնած էի, տաքսի նստեցի: Լուռ գնում ենք: Մեկ էլ
հեռախոսս զնգաց:

Ընկերուհիս էր, նրա երեք տարեկան տղան բարձր ջերմություն ունի, եւ ոչ մի կերպ չի իջնում, խորհուրդ է հարցնում: Ես բացատրե-
ցի, թե ինչ է պետք անել եւ ինչպես վերահսկել իրավիճակը: Երբ խոսակցությունն ավարտվեց, տաքսու վարորդը նրբանկատորեն,
կարծես ի միջի այլոց հարցնում է.

-Բժի՞շկ եք:

-Այո, շտապ օգնության բժիշկ եմ, Ձեզ նո՞ւյնպես խորհուրդ է պետք,- ժպտում եմ:

Ոչ, -տաքսու վարորդը ժպտաց, — ես արդեն որոշ ժամանակ է բժիշկ ներին անվճար եմ տեղափոխում:

Ես որոշեցի, որ կատակում է.

-Դա նոր պետական ծրագի՞ր է:

-Ոչ, դա իմ անձնական ծրագիրն է: Ընդամենը մեկ տարի առաջ, Շտապ օգնության բժիշկը փրկեց իմ երեխային, որ կարող էր մահա-
նալ ավտովթարի հետեւանքով:

-Հասկանալի է, բայց, ի վերջո, դա մեր գործն է, մեր պարտքն է, մենք գումար ենք ստա նում դրա համար, ճիշտ այնպես, ինչպես ձեր
հացը վաստակում եք ձեր արհեստով: Ինչո՞ւ հրաժարվել ազնվորեն վաստակած գումարից, — զարմացա ես:

-Պարտականությունը՝ պարտականություն, բայց միայն այդ չէ: Այնտեղ, վթարի վայրում, նա խախտել է ձեր կանոնակարգը: Երկրորդ
շտապ օգնության թիմն ասաց, որ Ալիսան հիվանդանոց չի հասնի, մեզ առաջ արկեցին այդտեղ հրաժեշտ տալ նրան, իսկ այդ տղան
որոշեց տեղում վիրահատություն անել:

Դուստրս մեծ սպի ունի վզին, բայց նա կենդանի է, եւ թոռներս չեն կորցրել մորը: Այնուհետեւ տղային հե ռացրել են աշխատանքից՝
հրահանգների համաձայն չգործելու համար: Նա մեկնել է իր քաղաք եւ այժմ այնտեղ է փրկում մարդկանց: Այժմ ես սա համարում եմ
իմ շնորհակալությունը Աստծուն, ուզում եմ ինչ-որ կերպ շնորհակալ լինել, որ այն տղան մեզ հանդիպեց, որ նրա հերթափոխն էր:

Դրանից հետո ես անվճար եմ տեղափոխում բժիշկներին: Չեմ կարող իմա նալ նրանցից ով է լավը, ով՝ ոչ այնքան, ես դատավոր չեմ:
Հետեւաբար, ես գումար չեմ վերցնում անխտիր բոլորից:Ես չվիճեցի նրա հետ: Ոչ թե որով հետև ագահությունը ներսումս խոսեց և
ուրախ էի, որ գումար կտնտեսեմ:

Կոկորդումս գունդ էր կանգնած, ես խոսել չէի կարողանում:Մեր մասնագիտության մեջ, իսկապես, տարբեր մարդիկ են հանդիպում,
բայց ես, այդ տղայի տեղում, նույնպես աշխատանքս կզոհեի հանուն մարդու կյանքի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика