Աղջկան առաջարկեցին որդեգրման համար երեխա ընտրել․ Նրա պատասխանը ուղղակի ցնցող էր

— Ալո, սա գտածոների բյուրո՞ն է,- հարցնում է մանկական ձայնը:

— Այո, փոքրիկ: Դու ինչ-որ բա՞ն ես կորցրել:

— Ես մորս եմ կորցրել: Նա պատահաբար Ձեզ մոտ չէ՞:

— Ասա՛, խնդրում եմ, ինչպիսի՞ն է քո մայրիկը:

— Նա շատ գեղեցիկ և բարի է: Նաև նա կատուներ է սիրում:

— Մենք քեզ համար լավ լուրեր ունենք: Հենց երեկ մենք մի մայրիկ ենք գտել, հնարավոր է՝ քոնն է: Իսկ որտեղի՞ց ես զանգում:

— №3 մանկատնից:

— Լավ, մենք շուտով քո մայրիկին կուղարկենք քեզ մոտ մանկատուն: Սպասիր:

— Եվ ահա նա մտնում է սենյակ՝ ամենագեղեցիկն ու բարին, իսկ ձեռքերին իսկական կենդանի կատու է մռլտում:

— Մայրի՛կ,- ուրախ բացականչում է փոքրիկը և նետվում նրա գիրկը: Տղան նրան այնքան ուժեղ է գրկում, որ նրա շունչը կտրվում է: Իմ մայրիկ:

… Արտյոմկան արթնացավ սեփական գոռոցից: Այդպիսի երազներ նա տեսնում էր գրեթե ամեն գիշեր: Նա բար-ձի տակից հանեց աղջկա լուսանկար: Այդ լուսանկարը նա գտել էր մեկ տարի առաջ փողոցում զբոսնելիս: Հիմա նա այն խնամքով պահում էր իր բարձի տակ: Նա համոզված է, որ դա իր մայրիկն է: Մթության մեջ Արտյոմը երկար նայում էր նրա նուրբ դեմքին և աննկատ քնում:

Առավոտյան մանկատան կառավարիչը՝ Անգելինա Իվանովնան, ավանդաբար անցնում էր սաների սենյակներով բոլորին բարի առավոտ մաղթելու և շոյելու համար: Արտյոմկայի մահճակալի մոտ նա նկատում է լուսանկարը, որը գիշերը ընկել էր նրա ձեռքից: Անգելինա Իվանովնան վերցնում է լուսանկարն ու տղային հարցնում.

— Արտյոմուշկա, իսկ որտեղի՞ց է քեզ մոտ այս լուսանկարը:

— Ես այն փողոցում եմ գտել:

— Իսկ սա ո՞վ է:

— Սա իմ մայրիկն է,- ժպտում է փոքրիկը և հավելում, որ նա ամենագեղեցիկն ու բարին է, նաև նա կատուներ է սիրում:

Կառավարիչը մտքերի մեջ է ընկնում: Բանն այն է, որ նա անմիջապես ճանաչեց լուսանկարի աղջկան: Նա առա-ջին անգամ մանկատուն է գնացել անցած տարի կամավոր ընկերների հետ:Երևի այդ ժամանակ էլ այնտեղ կոր-ցրել է լուսանկարը: Այդ ժամանկավանից ի վեր այդ աղջիկը շատ ջանք է գործադրել երեխայի որդեգրման թույլ-տվություն ստանալու համար: Բայց ըստ բյուրոկրատների՝ նա զգալի թերություն ունի՝ ամուսնացած չէ:

— Դե ինչ,- ասում է Անգելինա Իվանովնան,- եթե նա քո մայրիկն է, դա արմատապես փոխում է հարցը…

Մտնելով իր կաբինետ՝ նա նստում է սեղանի մոտ ու սկսում սպասել: Մոտ կես ժամ անց դուռը թակում են.

— Ձեզ մոտ կարելի՞ է, Անգելինա Իվանովնա:- Աշխատասենյակ էր մտել լուսանկարի այն աղջիկը:

— Այո, իհարկե, մտեք, Ալինոչկա:

Աղջիկը մտնում է աշխատասենյակ և կառավարչի առաջ դնում փաստաթղթերի հաստ թղթապանակ:

— Ահա,- ասում է նա,- Ես վերջապես ամեն ինչ հավաքել եմ:

— Լավ, Ալինոչկա: Ես պետք է Ձեզ ևս մի քանի հարց տամ: Այսպես սահմանված է, հասկանում եք…Դուք գիտակ-ցո՞ւմ եք՝ ինչ պատասխանատվություն կա հիմա Ձեզ վրա: Չէ՞ որ երեխան ամբողջ կյանքի համար է:

— Ես ամեն ինչ գիտակցում եմ,- անմիջապես ասում է Ալինան:- Հասկանում եք, ես պարզապես չեմ կարող հան-գիստ ապրել՝ իմանալով, որ ինչ-որ մեկին շատ պետք եմ, բայց մենք միասին չենք:

— Լավ,- համաձայնվում է կառավարիչը:- Իսկ ե՞րբ ես ուզում տեսնել երեխաներին:

— Ես չեմ տեսնի, Անգելինա Իվանովնա: Ես կվերցնեմ առաջին երեխային, որին Դուք կբերեք,- ասում է Ալինան՝ վստահ նայելով կառավարչի աչքերին:

Անգելինա Իվանովնան բավական զարմացած էր:

— Ես ուզում եմ, որ ամեն ինչ տեղի ունենա ինչպես իսկական ծնողների դեպքում,- հուզված սկսում է բացատրել Ալինան,- չէ՞ որ մայրերը չեն ընտրում իրենց երեխաներին… Նրանք չգիտեն՝ նա ինչպիսին կծնվի… գեղեցիկ, թե ոչ գեղեցիկ, առողջ, թե հիվանդ… Եվ ես էլ ուզում եմ իսկական մայր լինել:

— Գիտեք, Ալինա, ես առաջին անգամ եմ տեսնում այսպիսի որդեգրողի,- ժպտում է Անգելինա Իվանովնան: Բայց արդեն գիտեմ՝ ում մայրը կդառնաք Դուք: Նրա անունը Արտյոմ է, նա 5 տարեկան է, հարազատ մայրը նրանից հրաժարվել է ծննդատանը: Ես կարող եմ հիմա բերել նրան, եթե Դուք պատրաստ եք:

— Այո, ես պատրաստ եմ, ցույց տվեք ինձ իմ որդուն:

Կառավարիչը գնում է և շուտով վերադառնում՝ փոքրիկ տղայի ձեռքը բռնած:

— Արտյոմկա,- սկսում է Անգելինա Իվանովնան,- ծանոթացիր, նա…

— Մայրի՛կ,- բացականչում է Արտյոմը և նետվում Ալինայի գիրկը ու նրան այնպես գրկում, որ նրա շունչը կտրվում է:- Իմ մայրիկ:

Ալինան շոյում էր նրա գզգզված մազերն ու շշնջում.

— Իմ տղա, տղաս… ես հիմա քեզ հետ եմ…

Նա աչքերը բարձրացնոմ է կառավարչի վրա և հարցնում.

— Իսկ ե՞րբ կարող եմ տանել տղայիս:

— Մեզ մոտ սովորաբար ծնողներն ու երեխաներն աստիճանաբար են ընտելանում իրար: Շփվում են սկզբում այստեղ, իսկ հետո տանում են հանգստյան օրերին, ու եթե ամեն ինչ կարգին է, ընդմիշտ տանում են:

— Ես անմիջապես կտանեմ Արտյոմին,- հաստատապես ասում է Ալինան:

— Լավ,- ձեռքը շարժում է կառավարիչը,- միևնույն է, վաղը հանգստյան օր է: Իսկ երկուշաբթի կգաք, և մենք կձե-վակերպենք բոլոր փաստաթղթերը:

Արտյոմը երջանկությունից փայլում է: Նա բռնել է մոր ձեռքից ու վախենում է բաց թողնել նրան նույնիսկ մեկ վայրկյանով:Երբ Արտյոմն ու մայրը դուրս են գալիս մանկատնից, հեռանում, փոքրիկը վերջապես մորը կարևոր հարցը տալիս է.

— Մայրի՛կ… իսկ դու կատուներ սիրո՞ւմ ես:

— Պաշտում եմ: Ես ու դու տանը երկու կատու ունենք,- ծիծաղում է Ալինան՝ ձեռքի մեջ սեղմելով փոքրիկ ափը:

Արտյոմը երջանիկ ժպտում է և քայլելիս թռչկոտելով՝ շտապում մոր հետևից:Անգելինա Իվանովնան պատուհա-նից նայում էր հեռացող Ալինայնի և Արտյոմին: Իսկ երբ նրանք անցան մոտակա անկյան հետևը, նստում է աշ-խատասեղանի մոտ և համար հավաքում.

— Ալո, սա Երկնային գրասենյա՞կն է: Հայտ ընդունեք, խնդրեմ: Հաճախորդի անունը՝ Ալինա Սմիրնովա: Վաստակի կարգը՝ ամենաբարձր՝ երջանկություն է պարգևել երեխայի… Ուղարկեք ամենը, ինչ նախատեսվում է նման դեպքերում՝ հսկայական երջանկություն, փոխադարձ սեր, հաջողություն ամեն ինչում… Եվ, բնականա-բար, իդեալական տղամարդու, նա դեռ ամուսնացած չէ… Այո, ես հասկանում եմ, որ պակաս կա, բայց Դուք, ախր, հասկանում եք, խոսքը բացառիկ դեպքի մասին է: Նաև անսպառ դրամական հոսքի մասին մի մոռացեք, չէ՞ որ փոքրիկը պետք է լավ սնվի…

Արդեն ամեն ինչ ուղարկվա՞ծ է: Շնորհակալություն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика