Աղջիկս արդեն երկու տարեկան է, բայց ես հիմա զղջում եմ, որ որոշել եմ երեխա ունենալ…

Աղջիկս արդեն երկու տարեկան է, բայց ես հիմա զղջում եմ, որ որոշել եմ երեխա ունենալ…Աղջիկս 2 տարեկան է: Վերջին շրջանում
դադարել եմ ինքս ինձ հասկանալ և մտածում եմ, թե նա ինչիս էր պետք…Սկզբում պատմեմ իմ մասին:

Երեխայիս հոր հետ հանդիպում էինք մի քանի ամիս: Նա այն ժամանակ ամուսնացած էր, բայց կինը չէր կարողանում նրան երեխա
պարգևել: Բժիշկներն ասում էին, որ պատճառը ամուսինն է, սակայն նա ինձ ասել էր, որ եթե կարողանամ իրենից փոքրիկ ունենալ,
ապա նա ընդմիշտ կգա ինձ մոտ: Սակայն երբ նա իմացավ, որ հղի եմ, ուղղակի անհետացավ իմ կյանքից:

Ընկերուհիներս խորհուրդ տվեցին ազատվել երեխայից, սակայն դրա մասին նույնիսկ խոսք չէր կարող գնալ: Ես որոշեցի ունենալ
երեխային, քանի որ արդեն սիրում էի նրան…Ես չգիտեի, որ իմ սարսափը կսկսվի միայն երեխայի ծնունդից հետո:Իրականությունը
չէր համընկնում այն ամենի հետ, ինչ գրքերում էի կարդացել, չկար այն հեքիաթային զգացումը, որին այդքան սպասում էի: Ամեն օրս
ավելի և ավելի ծանր էր լինում:

Երբեմն լինում էր այնպես, որ բարկությունից կորցնում էի գլուխս, հրում երեխային կամ գոռում նրա վրա: Չեմ կարողանում նրան
սովորեցնել գույները և թվերը, և դրանից սկսում եմ ավելի շատ զայրանալ:Սիրելի տղամարդուս գոհացնելու համար երեխա ունեցա,
ով արդյունքում պետք չէ ոչ մեկիս:

Մայրս հանգստացնում է ինձ, ասում է, որ այդպես էլ է լինում, ժամանակի հետ ամեն ինչ կընկնի իր տեղը…Բայց ես գիտակցում եմ,
որ ոչինչ էլ չի հարթվի…Ես նույնիսկ մտածել եմ երեխայից հրաժարվելու մասին, բայց շրջապատի մարդկանց քննադատությունը
ստիպում է ինձ կանգ առնել:Գուցե որևէ մեի մոտ եղել է նման իրավիճակ, ինչպե՞ս եք հաղթահարել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика