Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը չափազանց օգտակար է լյարդի համար: Այն վերականգնում է լյարդի ճիշտ աշխատանքը, պաշտպանում է այն տոքսիններից և երկարացնում է այս օրգանի երիտասարդությունը: Սակայն այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ սուրճը ճիշտ ենք խմում:
Ինչպե՞ս ճիշտ խմել սուրճը
Լյարդի մաքրման նպատակով սուրճը պետք է խմել այնպես, ինչպես դա անում են Միջերկրականում: Առավոտյան մեկ գավաթ աղացած, առանց շաքարի սուրճ խմեք, ապա մի փոքր կտոր կարագ կերեք: Կարագի չափաքանակը՝ փոքր-ինչ, դանակի ծայրով: Նախաճաշել խորհուրդ է տրվում այս պրոցեդուրան կատարելուց 1 ժամ հետո:

Սուրճը հրաշալի լեղամուղ միջոց է, որն առավել արդյունավետ է ազդում առավոտյան: Նմանատիպ կանոնավոր պրոցեդուրայից հետո ոչ լյարդի ցիռոզը, ոչ էլ լեղաքարային հիվանդությունները ձեզ չեն անհանգստացնի:
Բացի այդ, սուրճն ու կարագն օգնում են իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և համարվում են հրաշալի պրոֆիլակտիկ միջոց՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ: Եթե ոչ մի կերպ չեք կարող հրաժարվել քաղցր սուրճից, ապա կարող եք սուրճը խմել կամ սերուցքով, կամ կաթով: Լյարդը, ինչպես և ուղեղը, սիրում է շաքարն ու կաթի բաղադրության մեջ մտնող օգտակար յուղերը:
