Անթերի մարդ գոյություն չունի, սակայն երբ մենք սիրահարվում ենք՝ ընտրյալը թվում է ամենահիանալին: Սակայն ժամանակի ընթացքում կարող են կասկածներ առաջանալ՝ արդյո՞ք մենք ճիշտ ընտրություն ենք կատարել: Ահա կատարյալ ամուսնու մի քանի բնորոշ հատկանիշներ:
1. Չի վախենում բարդություններից և լուծում է խնդիրները
Իսկական տղամարդը դա ոչ միայն ծեծված գեղեցիկ խոսքերն են, այլև վճռական քայլերը: Դժվար պահին նա միշտ պատրաստ է դեմ տալ իր ամուր տղամարդկային ուսը:
2. Կարող է ինքնուրույն ընթրիք պատրաստել
(Եվ միաժամանակ չօգտագործել ամբողջ սպասքը): Տղամարդկային տեսք ունեցող և ընթրիք պատրաստել կարողացող ամուսինը կատարյալ է: Այդպես են կարծում ժամանակակից կանայք: Եթե նույնիսկ նա միայն մաքրի բանջարեղենը և գեղեցիկ մաուցի՝ դա բավարար է:

3. Միշտ կաջակցի, եթե նույնիսկ դուք լուրջ սխալ եք արել
Մենք բոլորս սխալներ անում ենք, և երբ դա տեղի է ունենում, ձեր երկրորդ կեսը պետք է միշտ ձեր կողքին լինի: Նույնիսկ, եթե դուք սխալ եք: Ձեզ փնովելու փոխարեն նա պետք է ձեզ աջակցի:
4. Ուշադրություն է դարձնում մանրուքներին
Դա չի նշանակում, որ տղամարդը պետք է իմանա ձեր կյանքի ամեն մանրուք կամ հիշի, թե ինչ էիք դուք հագել առաջին ժամադրության ժամանակ: Սակայն նա հստակ գիտի՝ որքան շաքարավազ եք դուք լցնում թեյի մեջ կամ որ երգն է ձեր սիրածը:
5. Նա իմաստուն է, այլ ոչ միայն խելացի
Անխոս, օգտակար է կողքին ունենալ մարդ, ով գիտի ատոմային ֆիզիկայի սկզբունքները, սակայն ավելի կարևոր է, որ ձեր կողքին այնպիսի մեկը լինի, ով կարողանում է ելքեր գտնել սովորական կենցաղային իրավիճակներից: Եթե ձեր տղամարդը ունակ է ձեզ օգտակար խորհուրդ տալ, երբ դուք, օրինակ, վիճել եք մայրիկի հետ, ուրեմն ձեր բախտը բերել է:
