Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ հայ ժողովրդին։Հայաստանի իշխանությունը, սովորության համաձայն, չի արձագանքել

«Ադրբեջանում արդեն սկսվել է վնասի գնահատման պրոցեսը։Միջազգային հեղինակավոր ընկերություւնների օգնությամբ տեղի կունենա նյութական, մշակութային, բարոյահոգեբանական և բնապահպանական վնասի համակողմանի գնահատում,ինչը թույլ կտա Հայաստանին միջազգային դատարաններում ներգրավել որպես մեղադրյալ»,-հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Իս-լամական աշխարհի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժա-մանակ։
Ալիևը նաև մեղադրել է հայերին Արցախի «քրիստոնեական հոգևոր հուշարձանները փոխակերպելու» մեջ։ «Նրանք ձևախեղել են քրիստոնյա հինավուրց ուդինների կրոնական ժառանգության արմատները, նրանք հին Կովկասյան Աղվանքի եկեղեցիները դարձրել են հայկական եկեղեցիներ։ Այսպիսով նրանք բազմաթիվ հանցա-գործություններ են գործել»,-ասել է Ալիևը։
