Ֆեյսբուքում հայտարարություն տվեցի, որ նվիրում եմ իմ ու երեխաներիս հագուստը․ Մի երիտասարդ աղջիկ զանգեց, պայմանավորվեցինք․․․

Ֆեյսբուքում հայտարարություն տվեցի, որ նվիրում եմ իմ ու երեխաներիս հագուստը․Մի երիտասարդ աղջիկ զանգեց,պայմանավոր-
վեցինք․․․Վերջերս որոշեցի կարգի բերել մեր պահարանները, հանել կուտակված անպետք իրերը, որոնք այլևս չենք կրում: Մաշված
հագուստ չկար, քանի որ նմանատիպերը չեմ պահում, բայց միևնույնն է, 3 մեծ տոպրակով իրեր հավաքվեցին:

Եվ կանացի կար,և մանկական,անգամ մի քանի տղամարդու վերնաշապիկ էլ դրեցի:Որոշեցի ֆեյսբուքում հայտարարություն տեղա-
դրել, որ այս ինչ իրերը նվիրում եմ, ում պետք է, թող կապ հաստատի ինձ հետ ու վերցնի: Որոշ ժամանակ անց մի աղջիկ գրեց. նա
կանացի հագուստը վերցնելու ցանկություն հայտնեց:

Պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը հանդիպելու ենք, որպեսզի փոխանցեմ տոպրակը:Եկա բանկի մոտ ուղիղ ժամը 3-ին, ինչպես և
պայմանավորվել էինք: Սպասեցի 10 րոպե, 15 րոպե, կես ժամ… Իսկ այդ աղջիկը չկար ու չկար: Նրա համարը չունեի, համացանցով
գրեցի, բայց չպատասխանեց:

Վերցրեցի տոպրակս ու վերադարձա տուն:Անկեղծ ասած՝ շատ էի զարմացել: Համաձայնեք, որ եթե մարդը չունենար հագուստի կա-
րիք, չէր ցանկանա վերցնել ուրիշինը, իսկ եթե որոշել է նման բան անել, ինչու՞ չեկավ: Անգամ մտքովս անցավ, որ ինչ-որ վատ բան է
եղել գուցե:Բայց ուշ երեկոյան այդ աղջկանից նամակ ստացա.

-Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում, որ այսօր չեկա, իրերը կա՞ն դեռ, կարո՞ղ եմ վաղը վերցնել:

Ես էլ պատասխանեցի, որ արդեն ուրիշին եմ տվել: Նրա վարքն ինձ ծիծաղեցրեց: Անպատասխանատուի պես չգալ հանդիպման, չը-
նախազգուշացնել, ոչ մի կերպ չբացատրել, իսկ հետո էլ ասել՝ վաղը կգամ, կվերցնեմ:Չգիտեմ, ճիշտ եմ վարվել արդյո՞ք թե ոչ, բայց
ավելի լավ է տամ այնպիսի մեկին, ով իսկապես ունի դրա կարիքը, ու հասկանում է, որ մարդկանց չի կարելի թողնել վատ դրության
մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика